Վալերի Օսիպյանը «Մարտի 1-ի» գործով իրեն մեղավոր չի ճանաչում | Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ | Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ | ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը. նա զրկվեց անձեռնմխելիությունից | «Զանգեզուրի միջանցքը» կբարձրացնի Միջին միջանցքի արդյունավետությունը. Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար | Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը | Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Սկալոնին չի կարողացել զսպել արցունքները Մեսսիի պատմական հեթ-տրիկից հետո | Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն | Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ | Աշտարակում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Մեքենաներից մեկը շրջվել է | Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով | Ադրբեջանցիները Արցախում ոչնչացրել են Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը | Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյան | Նիկոլ Փաշինյանը Սրբուհի Գալյանին գործուղում է Ռուսաստան

Լրահոս

Փաշինյանի հանցավոր սխալներից մեկն այն է, որ նա Հայաստանի Սահմանադրության հարցը դարձրել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի օբյեկտ. Սուրենյանց

Նոր Սահմանադրություն ունենալու որոշումից հետո Նիկոլ Փաշինյանն երեկ առաջին անգամ հայտարարեց՝ տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, հստակ շեշտելով` դա իր քաղաքական դիրքորոշումն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

««Այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն, պետականություն չի կարող լինել, չի կարող լինել, դա անհնար է: Եթե ես սա ասում եմ, հետևաբար՝ ես չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Ընդհակառակը՝ ես կարող եմ ասել, որ իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, բայց էլի ուզում եմ ասել՝ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, իհարկե՝ փաստարկներ, կողմ և դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են», — ընդգծել է Փաշինյանը:

Այս ուղիղ տեքստով հայտարարությունից հետո այլևս ակնհայտ է, որ նոր Սահմանադրության ընդունման միակ մոտիվը, «հայեցակարգը» Ադրբեջանի պահանջները կատարելն է:

Փաշինյանի հանցավոր սխալներից մեկն այն է, որ նա Հայաստանի Սահմանադրության հարցը դարձրել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի օբյեկտ:

Այս պարագայում, Ալիևի պարտադրանքով Սահմանադրություն ընդունելու դեպքում՝ Հայաստանը վերածվելու է ադրբեջանական ենթապետության, կանխատեսելի «ոչ»-ի դեպքում՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը «վաստակելու» են «ռևանշիստի» պիտակը:

Եվ ուրեմն, մենք պարտավոր ենք վիժեցնել նոր Սահմանադրության ընդունման գործընթացն՝ առհասարակ:

Հայաստանն ունի սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն, սակայն սա մեր հասարակության ինքնիշխան իրավունքն է, որը պետք է իրացվի հայ- ադրբեջանական հարաբերությունների համատեքստից դուրս և կարգավորումից հետո:

Ես սկզբունքորեն դեմ չեմ, որ պատերազմում կրած պարտությունից հետո մենք ազգային- պետական նոր՝ ավելի համեստ նախագծի կարիք ունենք, որն, անշուշտ, նաև սահմանադրական կարգավորում պետք է ունենա:

Սակայն այդ հարցը պետք է լուծվի ոչ թե Անկախության հռչակագրի կամ դրա հղման դեմ ոտնձգությամբ, այլ Սահմանադրության նոր հոդվածով, որը կազդարարի, թե Հայաստանը տարածքային պահանջ չունի որևէ երկրի դեմ ու իր տարածքում արգելում է նման օրակարգ ունեցող ուժերի գործունեությունը:

Հ.գ- Ի դեպ ճիշտ այն պահին, երբ Երևանում Նիկոլ Փաշինյանը ոտնձգություն էր անում Անկախության հռչակագրի դեմ, Գյումրիում ընդդիմության միասնական թեկնածու և քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը սինխրոն հայտարարություն էր անում Հայաստանի ինքնիշխանության դեմ՝ մեր երկիրը տեսնելով Ռուսաստան- Բելառուս միության մեջ:

Այս առիթով բազմիցս եմ ասել՝ ես սկզբունքորեն դեմ եմ՝ ինչպես Հայաստանի «ուկրաինացմանը», այնպես էլ՝ «բելառուսացմանը»»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930