Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

ԱՄՆ-ն Եմենում նավթային նավահանգիստ է пչնչացրել, կան բազմաթիվ զпհեր. հութիները պատասխան են խոստացել

ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավթային նավահանգստին, որը գտնվում է Կարմիր ծովի ափին գտնվող Ալ-Հոդեյդա նահանգում։ Այս մասին սոցցանցում հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): Ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության՝ նավերը շարունակել են այս նավահանգստով վառելիք մատակարարել հութի ապստամբներին, որոնց ԱՄՆ-ն ահաբեկիչ է ճանաչել։

Ինչպես հայտնում է Al Mayadeen-ը, հարվածների հետևանքով նավահանգիստը հրդեհվել է։ Եմենի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվել է 13, վիրավորվել՝ 30 մարդ։ Al Masirah-ը հայտնում է 22 զոհի մասին։

Հութիները հարվածները որակել են «ռազմական հանցագործություն» և զգուշացրել, որ դրանք «անպատիժ չեն մնա»։

Մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Եմենի հութիների դեմ ռազմական գործողություն սկսելու մասին։ Ինչպես նշել է NYT-ն, գործողությունը կարող է տևել վեց ամիս, և դրա արժեքը, հավանաբար, կգերազանցի 1 միլիարդ դոլարը: CNN-ի հաղորդմամբ՝ Եմենում հութիների դեմ ցամաքային գործողություն է նախատեսվում, որը կսկսվի հարավից և արևելքից, որտեղ գտնվում է միջազգայնորեն ճանաչված կառավարությունը։ Դրան կարող են աջակցել ԱՄՆ-ն, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։

Facebook
Twitter

Կարդացեք նաև