Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Ապրիլի 18-ն աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Համաշխարհային ժառանգության կոնվենցիան ժառանգության պահպանության բնագավառում անկախ Հայաստանի վավերացրած առաջին միջազգային փաստաթղթերից է: Հայաստանն այն վավերացրել է 1993թ. սեպտեմբերի 5-ին:

Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում գրանցված կրթության ժառանգության շատ օրինակներ այսօր էլ օգտագործվում են նախնական նշանակությամբ:

Համաշխարհային ժառանգության կոնվենցիան է նպաստել պատմական շատ քաղաքների ու բնակավայրերի դիմագծի անխաթար պահպանությանը` Լոնդոն, Վիեննա, Սանկտ Պետերբուրգ և այլն: Այն մեծապես նպաստել է նաև հնագիտական հուշարձանները տարածքների զարգացման և կառավարման անբաժանելի մաս ճանաչելու գործընթացին:

Ավելի քան 45 հնագիտական վայր՝ որպես «համընդգրկուն բացառիկ արժեք», այսօր գրանցված է Համաշխարհային ժառանգության ցուցակում: Համաշխարհային համարում ունեցող շատ հնավայրերի հետ միասին այդ ցանկում է նաև Զվարթնոցը:

Համաշխարհային ժառանգության ցուցակը չի դադարում համալրվել նոր հուշարձաններով ու տեսարժան վայրերով` մշակութային լանդշաֆտներ, անդրսահմանային վայրեր, ստորջրյա ու ափամերձ ժառանգություն, անտառներ, ճարտարապետական, հնագիտական, քաղաքաշինական հուշարձաններ և այլն:

Facebook
Twitter

Կարդացեք նաև