Կարծում եմ՝ Աննա Հակոբյանի պահվածքով պետք է զբաղվի իր ամուսինը. Ռուբեն Մխիթարյան | Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս | Հայաստանի Հանրապետությունը սպասում է ձեզանից յուրաքանչյուրին՝ ձեր տաղանդով, ուժով ու նվիրումով, որովհետև Հայաստանը դուք եք. Նաիրի Սարգսյան | Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողը ձերբակալվել է | Թրամփը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման մասին | Այսօր պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխված 217 մեքենայից 127-ի ղեկին եղել են անչափահասներ | Զավեշտալի է, որ 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմը ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել հայ ժողովրդի պատմականությունը. Մայր Աթոռ | Սաղմոսավանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը | Եթե կառավարությունը չի տրամադրում համոզիչ բացատրություն ԱՆԻՖ-ին հատկացված միլիոնավոր դոլարների մասին, Փաշինյանի կառավարությունը կարող է արժանանալ անկախությունից ի վեր ամենակոռումպացվածի կոչմանը. Օսկանյան | 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ChatGPT ի ուսուցման փուլերը «Կյանք 2 0» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաղթական մուտքով կվերդառնամ Հայաստան․ Արշակ Կարապետյան | Տավուշում զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել է «07»-ի վրա. կա 1 զոհ | Աnւտիզմ ունեցող երեխային «Վերջին զանգին» չմասնակցելուն խոչընդոտելը հակամանկավարժական արարք է. կրթության փորձագետ | 2025 թվականի ապրիլին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը 783,547 է

Լրահոս

Երբ Մոսկվայում Նիկոլը գլուխ գովի ԽՍՀՄ Հայ մարշալներից, հերոսներից ու գեներալներից՝ նրան հարց են տալու. «իսկ ինչո՞ւ քո ժողովրդի մեջքի հետևում, այդպես հեշտությամբ, դավադրաբար հանձնեցիր այդ մարշալների ու զորահրամանատարների հայրենիք Արցախը». Զաքարյան

Նիկոլը շուտով գնալու է Մոսկվա՝ մասնակցելու ֆաշիզմի դեմ տարված հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին:

Թե ի՞նչ կապ ունի դավադրության, կապիտուլյացիայի ու պարտության խորհրդանիշ դարձած Նիկոլը Հաղթանակ հասկացության հետ՝ զուտ արարողակարգային հարց է: «Սադի Գոքորն» էլ լիներ ՀՀ վարչապետը՝ միևնույն է՝ հրավիրելու էին կանգնել Մոսկվայի տրիբունայում՝ որպես ֆաշիզմի դեմ տարած խաղթանակում կարևոր դերակատարում ունեցած հայ ժողովրդի ներկայացուցիչ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Ենթադրելի է, որ աշխարհի ոչ մի լիդեր 2021թ. հետո հարգալից չի վերաբերվում և հատկապես մայիսի 9-ին Մոսկվայում հարգալից չեն վերաբերվելու մեր երկրի կառավարությանը: Մեր ժողովրդին ամեն տեղ հարգալից վերաբերվել և վերաբերվելու են միշտ, բայց ոչ Նիկոլի կառավարությանը:

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի 5 մարշալներից 4-ը Արցախից էին:

Աշխարհասփյուռ հայերից 107-ն արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման, որից 21-ը արցախցիներ էին:

5 արցախցիներ դարձել են «Փառքի շքանշանի» երեք աստիճանների ասպետ, 15 հազարից ավելին պարգևատրվել են տարբեր շքանշաններով և մեդալներով։

Հայրենական մեծ պատերազմի և ֆաշիզմի դեմ տարված հաղթանակում 30 գեներալներ և թվով 1,000 սպաներ արցախցիներ էին:

ԽՍՀՄ հաղթանակած մարշալների, գեներալների, ազգային հերոսների Արցախը՝ Նիկոլը հանձնել է թշնամուն ու հող հանձնողի դեմքով գնալու է կանգնի տրիբունայում, մյուս լիդերների կողքին:

Բազմազգ Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին ներկա լիդերները, զրույցներում խոսելու են իրենց ազգերի ունեցած ներդրման, հայտնի հերոսների ու զորահրամանատարների մասին: Նիկոլն ինչ էլ խոսի՝ իրականում քամահրանքով ու անհարգալից են վերաբերվելու:

Աշխարհի այսօրվա լիդերները, կարծում եմ լավ տեղեկացված են, թե ինչ հերոսական կռիվ է տվել հայ ժողովուրդն Արցախի համար: Նրանք նաև լավ տեղեկացված են, թե ինչպիսի դավադիր հանցանքներ ու տգետ գործողություններ է արել Նիկոլի կառավարությունն Արցախի ու Հայաստանի դեմ: Ու, երբ Նիկոլը գլուխ գովի ԽՍՀՄ Հայ մարշալներից, հերոսներից ու գեներալներից՝ նրան ուղղակի հարց են տալու. «իսկ ինչո՞ւ քո ժողովրդի մեջքի հետևում, այդպես հեշտությամբ, դավադրաբար հանձնեցիր այդ մարշալների ու զորահրամանատարների հայրենիք Արցախը»:

Մայիսի 8-ին Մոսկվայում տիրելու է մարդկության հերոսությունների, հաղթանակների ու հպարտության մթնոլորտ՝ ընդդեմ դավադրությունների, կապիտուլյացիաների ու կոլաբորացիոնալիզմի:

Հարցն այն է, թե ի՞նչ կապ ունի Նիկոլը իրական հայ ժողովրդի հետ, ի՞նչ կապ ունի Նիկոլը հերոսությունների ու հաղթանակների հետ, ի՞նչ կապ ունի Նիկոլը Հայրենիքի պաշտպանության ու զավթողականության դեմ տարվող պայքարների հետ, և վեջապես ի՞նչ կապ ունի Նիկոլը զորահանդես հասկացության հետ:

Երբ որ կազմակերպվի դավադրությունների, մանիպուլյացիաների, սեփական ժողովրդին ուղղված խաբեությունների շքերթ՝ Նիկոլին առաջինը հրավիրեք»,- գրել է նա:

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև