ՔԿ–ն հայտարարում է, որ վթարված ոստիկանական ավտոբուսը Փաշինյանին չէր ուղեկցում | Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով | Թվում էր՝ նման ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր․ Գառնիկ Դանիելյան | Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը (տեսանյութ) | Այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում 887 տոննա դիզելային վառելիք | Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար. Hetq | Շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել. Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած վթարի մասին | Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ | ԼՀԿ-ում որոշում ունեն. «Հրապարակ» | Դեն Բիլզերյանը առաջադրվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամի թեկնածու | Իրանի դեմ գործողությունները բացահայտեցին ՆԱՏՕ-ի ներսի խնդիրները. Աբրահամյան | Փաշինյանը հրավիրում է ավտոերթի | Շիրակում վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. չափահասներից մեկին Երևան են տեղափոխում ուղղաթիռով | Մարաղան ապացուցեց՝ երբ չկա պատժելիություն, լինում են նոր հանցագործություններ. Վոլոդյա Գասպարյան | Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՀՀ իշխանություններին Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում

Լրահոս

Ուկրաինայում խաղաղ կարգավորման թեմայով շփումները դժվար են ընթանում. Կրեմլ

Ուկրաինայում խաղաղ կարգավորման թեմայի շուրջ շփումները դժվար են ընթանում, ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն՝ հիշեցնելով, որ այսօր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը կարող է դադարեցնել իր միջնորդական ջանքերը Ուկրաինայի բանակցային գործընթացում, եթե համաձայնության հասնելու նշաններ չտեսնի։

«Շփումները բավականին բարդ են, քանի որ, բնականաբար, թեման հեշտ չէ՝ ուկրաինական կարգավորման թեման»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ որոշակի առաջընթաց ու զարգացումներ կան, սակայն կողմերը դեռ շատ բարդ հարցեր ունեն քննարկելու։

Ուրբաթ առավոտյան, Փարիզում եվրոպացի գործընկերների հետ հանդիպումներից հետո, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել միջնորդությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարգավորման հարցում, եթե առաջիկա օրերին հստակ նշաններ չհայտնվեն, որ համաձայնության հնարավոր է հասնել:

ԱՄՆ-ն առաջիկա մի քանի օրվա ընթացքում կկարողանա հասկանալ, թե արդյոք հնարավոր է վերջ տալ Ուկրաինայի հակամարտությունը. այդ մասին Փարիզում լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք պետք է շատ արագ որոշենք հիմա, և ես խոսում եմ մի քանի օրերի մասին, թե արդյոք դա (հակամարտության կարգավորումը-Խմբ.) հնարավոր է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, թե ոչ: Եթե ​​այո, ապա մենք կմասնակցենք, եթե  ոչ, ապա մենք այլ առաջնահերթությունների վրա կկենտրոնանանք»,- ասել է նա:

Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են օգնել լուծելու ուկրաինական հակամարտությունը, եթե երկու կողմերն էլ հավատարիմ լինեն խաղաղությանը, հավելում է ՏԱՍՍ-ը։

«Եթե երկու կողմերն էլ լրջորեն են տրամադրված խաղաղության հասնելու հարցում, ապա մենք ցանկանում ենք օգնել»,- ընդգծել է նա։

Ըստ պետքարտուղարի՝ ԱՄՆ-ն երեք տարի Ուկրաինային աջակցելուց և միլիարդավոր դոլարներ ծախսելուց հետո հասել է մի կետի, երբ պետք է կենտրոնանա այլ խնդիրների վրա:

«ԱՄՆ-ի տեսանկյունից մենք երեք տարի և միլիարդավոր դոլարներ ենք ծախսել Ուկրաինային աջակցելու համար և այժմ հասել ենք մի կետի, երբ պետք է կենտրոնանանք այլ խնդիրների վրա», — ասել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930