Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողը ձերբակալվել է | Թրամփը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման մասին | Այսօր պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխված 217 մեքենայից 127-ի ղեկին եղել են անչափահասներ | Զավեշտալի է, որ 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմը ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել հայ ժողովրդի պատմականությունը. Մայր Աթոռ | Սաղմոսավանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը | Եթե կառավարությունը չի տրամադրում համոզիչ բացատրություն ԱՆԻՖ-ին հատկացված միլիոնավոր դոլարների մասին, Փաշինյանի կառավարությունը կարող է արժանանալ անկախությունից ի վեր ամենակոռումպացվածի կոչմանը. Օսկանյան | 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ChatGPT ի ուսուցման փուլերը «Կյանք 2 0» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաղթական մուտքով կվերդառնամ Հայաստան․ Արշակ Կարապետյան | Տավուշում զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել է «07»-ի վրա. կա 1 զոհ | Աnւտիզմ ունեցող երեխային «Վերջին զանգին» չմասնակցելուն խոչընդոտելը հակամանկավարժական արարք է. կրթության փորձագետ | 2025 թվականի ապրիլին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը 783,547 է | Հանձնուքում առկա կոշիկների մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է խոշոր չափի մարիխուանա տեսակի թմրամիջոց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զիջումները Զանգեզուրի շուրջ են լինելու, Փաշինյանն արդեն համաձայնել է. Արշակ Կարապետյան | Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է վերսկսել Իվանյանի օդանավակայանի գործունեությունը

Լրահոս

Խստшգույնս դшտապարտելի են Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող հայկական բնակավայրերը, սրբավայրերն ու պատմամշակութային արժեքները «ադրբեջանական» կամ «ալբանական» ներկայացնելու փորձերը. Մայր Աթոռ

2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության, որն արտահայտությունն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերջինիս տարածքային նկրտումների և հայ ժողովրդի բազմադարյա հոգևոր և մշակութային ժառանգության յուրացման ձգտումների։ Հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Խստագույնս դատապարտելի են Ադրբեջանի կողմից պատմությունը վերաշարադրելու գործողությունները, Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող հայկական բնակավայրերը, սրբավայրերն ու պատմամշակութային արժեքները «ադրբեջանական» կամ «ալբանական» ներկայացնելու փորձերը։

Նման մերժելի նախաձեռնությունները ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև չեզոքացնում են ժողովուրդների համերաշխության և խաղաղ գոյակցության միջավայրի ձևավորման բոլոր քայլերը։ Մշակույթը պետք է լինի կամուրջ ժողովուրդների միջև, ոչ թե քաղաքական շահախնդրության գործիք։

Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու կազմակերպություններին, դիվանագիտական շրջանակներին և մշակութային կառույցներին հստակ գնահատական տալ պատմության ու մշակույթի նկատմամբ կատարվող այսպիսի կեղծարարություններին և խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի հանդեպ իրականացվող նմանօրինակ ոտնձգությունները։

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև