Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել | Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, ԱՆԻՖ-ի զարգացումների մասին առաջիկայում իրազեկմամբ հանդես կգանք. Նալբանդյանի մասով ևս քրեական վարույթ է քննվում. Վարդապետյան | Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ. կան ձերբակալվածներ | Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, ապա կբարձրանա 7-10 աստիճանով | Հայ յոթ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՄ-ն ՀՀ-ում սատարում է ավտորիտարիզմը, մեր պահանջը, որ ԵՄ-ն տեր կանգնի իր իսկ արժեքներին․ Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլի արածը տեղավորվում է «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի մեջ. 8 տարի է՝ ճղում ենք մեզ մեջտեղից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպական կառույցների համար Նիկոլի աթոռն ավելի կարևոր է, քան մարդու իրավունքները․ Աննա Մկրտչյան | Աշոտ Փաշինյանն արդեն գրանցման հասցե ունի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ժամերով «պրոպկա» է, 2 տարի էլ անցնի, ոտքով ավելի շուտ կհասնեն տեղ | Կառավարություն ձևավորելուց հետո պետք է ամեն ինչ անենք, որ երիտասարդները ունենան լավ կրթություն ու արժանապատիվ աշխատանք. Սամվել Կարապետյան (տեսանյութ)

Լրահոս

Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում. ՀՌՀ նախագահ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։

«Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք ունեն մանկական կամ մշակութային բնույթ և հայերեն թարգմանություն՝ առնվազն լուսագրերով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Հակոբյանը։

Նա հիշեցրեց ռուսաստանյան հեռուստածրագրերի բովանդակության շուրջ հասարակական դժգոհությունները՝ նշելով, որ իրավիճակն ավելի հեշտ կլիներ կանխել, եթե տարիներ առաջ քաղաքական կամք լիներ նման ծրագրերի մուտքը սահմանափակելու հարցում։

«Որպեսզի պարզ լինի, մեր խնդիրը ոչ թե միայն ռուսական ծրագրերի արգելափակումն է, այլ ընդհանրապես օտարերկրյա ծրագրերի խիստ սահմանափակումը։ Օրինակ՝ ֆրանսիական ARTEfr հեռուստաընկերությունը Հարավային Կովկասի քարտեզը ներկայացրել էր առանց Հայաստանի։ Այժմ այդ հեռուստաընկերությունը ցանկանում է մուտք գործել հայկական մուլտիպլեքս։ Նման պարագայում, եթե թույլատրենք ֆրանսիական կողմին, ստիպված կլինենք թույլատրել մյուս դաշնակիցներին և բարեկամ երկրներին։ Դրա հետևանքով՝ հանրային մուլտիպլեքսը, որը ստեղծվել է հարկատուների միջոցներով, կդառնա այդ միջպետական բախումների, տեղեկատվական պատերազմների թատերաբեմ»,- նշեց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև