Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել | Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, ԱՆԻՖ-ի զարգացումների մասին առաջիկայում իրազեկմամբ հանդես կգանք. Նալբանդյանի մասով ևս քրեական վարույթ է քննվում. Վարդապետյան | Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ. կան ձերբակալվածներ | Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, ապա կբարձրանա 7-10 աստիճանով | Հայ յոթ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՄ-ն ՀՀ-ում սատարում է ավտորիտարիզմը, մեր պահանջը, որ ԵՄ-ն տեր կանգնի իր իսկ արժեքներին․ Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլի արածը տեղավորվում է «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի մեջ. 8 տարի է՝ ճղում ենք մեզ մեջտեղից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպական կառույցների համար Նիկոլի աթոռն ավելի կարևոր է, քան մարդու իրավունքները․ Աննա Մկրտչյան | Աշոտ Փաշինյանն արդեն գրանցման հասցե ունի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ժամերով «պրոպկա» է, 2 տարի էլ անցնի, ոտքով ավելի շուտ կհասնեն տեղ | Կառավարություն ձևավորելուց հետո պետք է ամեն ինչ անենք, որ երիտասարդները ունենան լավ կրթություն ու արժանապատիվ աշխատանք. Սամվել Կարապետյան (տեսանյութ)

Լրահոս

Իմանալով հաղթանակի գինը՝ Հայաստանում հոգատարությամբ են վերաբերվում Հայրենական մեծ պшտերազմի պատմությանը. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթն ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստում.

«Մեծարգո՛ Վալենտինա Իվանովնա,

Հարգելի՛ գործընկերներ, նիստի մասնակիցներ,

Ողջունում եմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստի մասնակիցներին եւ հյուրերին Մեծ հաղթանակի տոնին ընդառաջ: Այսօր մենք հավաքվել ենք եւս մեկ անգամ հիշելու Հայրենական մեծ պատերազմի տարիներին ազատությունը պաշտպանողների սխրանքը, կամքն ու անսահման արիությունը, ինչպես նաեւ մեր անկեղծ հարգանքը հայտնելու դեռեւս ողջ սիրելի վետերաններին:

Երկրորդ համաշխարհային պատերազմն անջնջելի հետք թողեց մարդկության պատմության մեջ: Այն բերեց ոչ միայն ավերածություններ, այլեւ մարդկային անչափելի կորուստներ, ինչպես նաեւ բարոյական ու հոգեւոր վերքեր, որոնք զգացվում են մինչ օրս: Միլիոնավոր մարդիկ զոհվեցին մարտի դաշտում, համակենտրոնացման ճամբարներում, մահացան սովից եւ հիվանդություններից:

Հայ ժողովուրդը մեծ դեր է խաղացել ֆաշիզմի դեմ հաղթանակի հասնելու գործում: Ավելի քան կես միլիոն հայ Խորհրդային բանակի շարքերում կռվել է բոլոր ճակատներում՝ Կովկասից մինչեւ Եվրոպա՝ ցուցաբերելով անհավանական քաջություն եւ անձնուրացություն:

Հայ զինվորներն աչքի են ընկել Բրեստի ամրոցի ու Սեւաստոպոլի պաշտպանության ժամանակ, Մոսկվայի ու Լենինգրադի մատույցներում, հերոսաբար կռվել են Ստալինգրադում, պաշտպանել Հյուսիսային Կովկասը, ազատագրել Հարավարեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրները, ազգային հայկական դիվիզիաների կազմում մտել Բեռլին:

Մեր հայրենակիցներից շատերը կռվել են դաշնակից երկրների բանակներում, մասնակցել հակաֆաշիստական պայքարին եւ իրենց ներդրումն ունեցել հաղթանակի գործում:

Սփյուռքի եւ հայկական եկեղեցու հանգանակած միջոցներով ստեղծվել են տանկային շարասյուն, ինքնաթիռների էսկադրիլիաներ, ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք:

Ցավոք, մոտ երեք հարյուր հազար հայ այդպես էլ չվերադարձան հայրենի օջախներ:

Հայրենական մեծ պատերազմի եւ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հիշողությունը մեր ընդհանուր պատմության մի մասն է: Իմանալով հաղթանակի գինը՝ Հայաստանում հոգատարությամբ են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը: Այսօր մեր հանրապետությունում պետական պահպանության տակ է գտնվում պատերազմի մասնակիցների ավելի քան 600 հուշարձան: Մեր պարտքն է հիշել եւ հարգել նրանց սխրանքը, ովքեր իրենց կյանքը տվեցին այս հաղթանակի համար:

Գործընկերնե՛ր,

Մեր նիստը ոչ միայն հաղթանակի 80-ամյակը գնահատելու, այլեւ պատերազմը՝ որպես մարդկության համար աղետալի հետեւանքներ ունեցող երեւույթ վերհիշելու առիթ է: Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք փոխել են միջազգային հարաբերությունների ձեւավորված մեխանիզմներն ու կարծրատիպերը: Վերջին տասնամյակների հակամարտություններն ունեցել են հետեւանքներ, որոնք դուրս են անմիջականորեն ներգրավված երկրներից եւ տարածաշրջաններից: Դրանց ազդեցությունը՝ սկսած հումանիտար ճգնաժամերից մինչեւ քաղաքական անկայունություն, ներգործում է գրեթե ամբողջ մարդկության վրա:

Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների եւ վերահաստատում է իր դիրքորոշումը ռազմական գործողությունների դադարեցման, խաղաղ բնակչության վրա հարձակումները կանխելու եւ խնդիրները քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու հարցում:

Գործընկերնե՛ր,

Օգտվելով առիթից՝ եւս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր վետերաններին գալիք տոնի առթիվ: Թող հավերժ լինի կռվածների հիշատակը եւ պահպանվի մեզ թողած խաղաղությունը:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև