ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել | Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, ԱՆԻՖ-ի զարգացումների մասին առաջիկայում իրազեկմամբ հանդես կգանք. Նալբանդյանի մասով ևս քրեական վարույթ է քննվում. Վարդապետյան | Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ. կան ձերբակալվածներ | Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, ապա կբարձրանա 7-10 աստիճանով | Հայ յոթ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵՄ-ն ՀՀ-ում սատարում է ավտորիտարիզմը, մեր պահանջը, որ ԵՄ-ն տեր կանգնի իր իսկ արժեքներին․ Աշոտյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլի արածը տեղավորվում է «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի մեջ. 8 տարի է՝ ճղում ենք մեզ մեջտեղից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպական կառույցների համար Նիկոլի աթոռն ավելի կարևոր է, քան մարդու իրավունքները․ Աննա Մկրտչյան | Աշոտ Փաշինյանն արդեն գրանցման հասցե ունի

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի վերջին «պարախառն» անկանոն շարժումները, ջղաձգումները, շատերի համոզմամբ, նույնիսկ իր տեսակի համար էին որոշակիորեն արտառոց: Ավելին, մեր դիվանագիտական աղբյուրները փոխանցում են, որ նրա այդ պահվածքը արտերկրում, ի մասնավորի՝ Ռուսաստանի նախագահի նստավայրում և ԱԳՆ-ում յուրահատուկ «մեմ» է դարձել:

Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանի այս աստիճանի ջղաձգման պատճառները մի քանիսն են, ընդ որում՝ խորքային: Բացի նրանից, որ նա հիանալի հասկանում է, որ ինքը ավարտված, սպառված ֆիգուր է թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի համար, ինչի մասին իրեն հստակ ակնարկվել է, Փաշինյանը շատ լուրջ ցնցումների մեջ է հատկապես Գյումրու ընտրությունների արդյունքների և ավագանու առաջին նիստում առանց որևէ խնդրի քաղաքապետ ընտրելու պատճառով: Բոլորի համար փաստացի ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական, եթե չասենք՝ միակ քարոզչական զենքը՝ «նախկիններ», «թալանչիներ», «Ռուսաստան» և այլն, այլևս չեն աշխատում, իսկ ժողովրդի մեծամասնությունը պարզապես զզված է ՔՊ-ի իշխանությունից:

Մյուս կողմից՝ մեր տեղեկություններով, Փաշինյանն օրերս ստացել է ամերիկացիների կողմից անցկացված սոցհարցման «փակ տվյալներ», որոնց արդյունքները սարսափելի մտահոգիչ են նրա համար: Պարզվում է, որ եթե մինչև Գյումրու և Փարաքարի ընտրություններն անցկացված հարցումներով նրա վարկանիշը տատանվում էր 11-12 տոկոսի սահմաններում, ապա հիմա այն կազմում է մոտ 9 տոկոս»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև