Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է․ ՀՎԿԱԿ | Ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել․ ՆԳՆ (տեսանյութ) | 31-ամյա երիտասարդի տնից հայտնաբերվել է հալյուցինոգեն սունկ, թմրամիջոցներ, այլ իրեր | Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան | Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք | Մենք ամենալուրջ կուսակցությունն ենք ու առաջարկում ենք փոխել համակարգը. «Բոլորին դեմ եմ»-ը «ջուր ծեծոցի» էր կազմակերպել Կարապի լճի մոտ | «Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չկանգնեցնենք 300 հազար ադրբեջանցի կհայտնվի Հայաստանի տարբեր մարզերում. Կարապետյան | Չեն ստերջացնում շներին, շները ծննդաբերում են. քաղաքացին դիմեց Փաշինյանին. վերջինս հանձնարարեց շանը վերցնել, որ ստուգեն | Երևանում վթարի է ենթարկվել «Սպայկա» ընկերության տնօրենին պատկանող և նրան սպասարկող «Mercedes-Maybach»-ը | Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա | 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում ու Հայաստանի իրավազորության ներքո. Նիկոլ Փաշինյան | Որոշակի առողջական վիճակ ունեցող քաղաքացիները ևս հնարավորություն կունենան ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության | Դուք այցելեցիք առաջին քրիստոնյա երկիր, բայց արհամարհեցիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով տևական ժամանակ է՝ ենթարկվում է հալածանքների. Միքայել Մինասյանի նամակը՝ Մակրոնին | Ուզում ենք կերտել ուժեղ, անվտանգ, արժանապատիվ և համայն հայության Հայաստան. Նաիրի Սարգսյան

Լրահոս

Տեր, ես Քո ամենաառատ ողորմության շնորհիվ կմտնեմ տունդ և Քեզ վայել ակնածանքով կերկրպագեմ Սուրբ տաճարիդ մեջ․ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է Սաղմոսով

Վարչապետ Նիոկլ Փաշինյանը ուղերձ է հղել Սուրբ Զատիկի տոնի առթիվ․

«Սիրելի ժողովուրդ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ տոնի ՝ Սուրբ Զատկի Ճրագալույց է և ես արդեն իսկ հաստատված ավանդույթի համաձայն, ցանկանում եմ բոլորիդ Սուրբ Զատիկը շնորհավորել Սաղմոսով։ Սաղմոս համար 5․ աղոթք ապահովության համար։

Դպրապետին ժառանգորդների մասին Սաղմոս։ Ականջ դիր իմ խոսքերին, Տեր և ականջալուր դարձրու աղաղակիս։ Ընդունիր ձայնն աղոթքներիս, թագավոր իմ և Աստված իմ։ Աղաչում եմ քեզ Տեր, որ առավոտյան լսես ձայնն իմ, որ առավոտյան պատրաստ լինեմ քո առջև կանգնելու ։ Դու անօրենություն կամեցող Աստված չես և քեզ մոտ չարամիտներ չեն բնակվում և թող հանցագործները չապրեն աչքիդ առջև։ Դու ատեցիր անօրենություն գործողներին, կործանում ես բոլոր ստախոսներին, արյունահեղ և նենգ մարդուց գարշում ես, Տեր, իսկ ես քո ամենաառատ ողորմության շնորհիվ կմտնեմ տունդ և Քեզ վայել ակնածանքով կերկրպագեմ սուրբ տաճարիդ մեջ։

Տեր, արդարությամբ քո առաջնորդիր ինձ իմ թշնամիների պատճառով ուղղիր իմ առջև ճանապարհները քո, քանզի նրանց բերանում ճշմարտություն չկա և նրանց սրտերն ունայնացած են, գերեզմանի պես բաց են կոկորդները նրանց, իսկ լեզուները լի՝ նենգությամբ։ Դատիր նրանց, Աստված, որ ետ կանգնեն իրենց մտքերից, իրենց անչափ անբարշտության համար վանիր նրանց, քանզի դառնացրին Քեզ, թող ուրախանան բոլոր նրանք, որ հույս են դնում քեզ վրա, հավիտյան  թող ցնծան և դու ապրես նրանց մեջ։ Թող պանծենան քեզնով քո անունը սիրողները, քանզի դու պիտի օրհնես արդարին։

Տեր քո սպառազենությամբ պաշտպանեցիր մեզ։

Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև