Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Երևանում թալանել են «Chevrolet Volt»-ը

Այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:30-ի սահմաններում Նոր նորք վարչական շրջանի Կարախանյան 39 շենքի բնակիչը տնից աշխատանքի գնալու նպատակով տնից դուրս գալիս նկատում է, որ բակում կայանված, իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանված է:

Ահազանգով ժամանել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ տարածքը սպասարկող համայնքային ոստիկանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ն վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Շենքի բնակիչներն ասում էին.  «Սա առաջին դեպքը չէ, երբ մեր բակից գողություն է տեղի ունենում, արդեն մի քանի անգամ եղել է: Ավտոմեքենաներ են, որ թալանել են: Բոլոր դեպքերով էլ դիմել ենք ոստիկանություն, եկել են, արձանագրել են գողությունը ու խոստացել են, որ կբացահայտվի, սակայն մինչև այժմ ոչ մի գողություն չի բացահայտվել:

Եթե նախկին գողություններից մի քանիսը բացահայտվեին, գողը կամ գողերը բռնվեին, հաստատ նման դեպքեր տեղի չէին ունենա:

Հույս էլ չունենք, որ այս դեպքը կբացահայտվի, բայց ամեն դեպքում հերթական անգամ դիմեցինք, մնում է գոնե այս դեպքը բացահայտվի»:

Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նորք Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից պետք է ժամանի քննչական խումբն ու քննչական կոմիտեի փորձաքրեագետը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառվել է մոտ 1 միլիոն 500 հազար դրամի վնաս:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031