Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Երևան | Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգությունը պետք է ապահովեն միայն ափամերձ երկրները | Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ | Մակրոնի՝ ՀՀ պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Գյումրիում ներկա կլինենք համերգի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն | Առաջիկայում սպասվում են լուրջ փորձություններ․ Արսեն Հարությունյան | Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները

Լրահոս

Խոսեցնում եք ռադիկալ հայացքներ ունեցող ԼՂ քաղաքացիներին, ստանում եք վատ վերնագրեր, պատասխանի դեպքում մեղադրում եք. Ալեքսանյանը քննադատեց լրատվականներին

Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, ընդդիմադիր գործընկերները փորձում են օգտագործել ու շահագործել սեփական նպատակների համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Դա փորձել են անել ի սկզբանե, փորձում էին անել այն ժամանակից սկսած, երբ որ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները բռնի տեղահանության ենթարկեցին: Սակայն մի քանի անգամ այսպես հիասթափությունների մեջ ընկնելով, չկարողանալով մոբիլիզացնել այդ մարդկանց, չկարողանալով նրանց դրդել Հայաստանում բողոքի գործողությունների՝ կարծես թե հետ էին կանգնել այդ մտքից: Հիմա կրկին փորձում են դա անել ու դա փորձում են անել շատ նողկալի եղանակով»,- ասաց նա:

Ալեքսանյանը մեղադրեց նաև լրատվականներին, որ ռադիկալ հայացքներ ունեցող արցախցիներին են խոսեցնում և սխալ վերնագրեր դնում: Դիտարկմանը՝ իշխանական լրատվամիջոցները, օրինակ, մարդկանց են խոսեցնում ու վերնագիր դնում՝ «Արցախցուն գյուլեն էլ է ափսոս, պետք է բոլորին հողին հավասարեցնել»,- սա նորմա՞լ է, Ալեքսանյանը ասաց, որ նորմալ չէ և որ խստորեն դատապարտում է:

«Բայց գիտեք՝ խնդիրը որն է, որ դուք, ձեր լրատվականը, էն մյուսը, էն մյուսը գնում եք Լեռնային Ղարաբաղի ռադիկալ հայացնքեր ունեցող քաղաքացիներին խոսեցնում եք, դրանցից ստանում եք այսպիսի վերնագրեր՝ «երեխեքին թաղեմ», «կնոջը թաղեմ», «ընտանիքը սպանեմ, ծառից թարս կախաղան անեմ», նմանատիպ վերնագրեր, հետո երբ այդ խոսույթին ի պատասխան հնչում է խոսույթ ուրիշ մարդկանց կողմից, սկսում եք այդ մարդկանց քննդատել»,- ասաց նա:

Ալեքսանյանը նշեց, որ միանում է քննադատությանը, բայց երբ այդ քննադատությունը միակողմանի է, այդ բևեռացումն այն է, ինչ ընդդիմությունը ուզում է: «Դա այն է,  ինչ ուզում է ստանալ ընդդիմությունը: Պետք է երկկողմանիորեն կոչ անել թե ակցիաներին մասնակցող ԼՂ քաղաքացիներին, որ չդառնան ընդդիմության ձեռքին գործիք, չտարածել ընդդիմության ատելության մոտիվներն ու նարատիվները, անեծքներն ու լուտտանքները, և թե՛ մեր քաղաքացիներին, ուղղակի բացատրել այս մարդկանց՝ ընդդիմությունը փորձում է  նրանց օգտագործել սեփական շահերի համար»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031