Մի խումբ արցախցիներ այսօր հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի և պետնախարարի հետ՝ քննարկելու «թալանի» հարցը։
«Երկար քննարկում ունեցանք նախագահի և պետնախարարի հետ, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մոտակա օրերին դիմեն Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտե, ԱԱԾ և ընդունելություն կազմակերպեն։ Որ կառույցը մեզ ընդունի՝ կներկայացնենք բոլոր խնդիրները, թալանը, որտեղից ով, ինչ ինֆորմացիայի է տիրապետում, ընդհանուր մի պապկա ներկայացնելու ենք»,- հանդիպումից հետո լրագրողներին ասաց արցախցի ակտիվիստ Նահապետ Սարգսյանը:
«Չենք պատկերացնում, որ չեն ընդունի, Հայաստանի կառավարությունն ամեն օր խոսում է կոռուպցիայի մասին, ասում է՝ դեմ ենք կոռուպցիային։ Հետքայլ գոյություն չունի, ավելի վճռական ենք տրամադրված։ Վճռական քայլ է, որ նախագահի հետ գնալու ենք»,- նշեց նա։