Skip to main content

Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Իտալական ԶԼՄ-ները հայտնել են Հռոմի պապի մահվան հավանական պատճառը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան հավանական պատճառը կաթվածն է եղել, գրում են Corriere della Sera և Repubblica թերթերը՝ վկայակոչելով աղբյուրներ։

«Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան պատճառը ենթադրվում է, որ կաթվածն է եղել: Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում Սուրբ Աթոռը պաշտոնական հայտարարություն կտարածի, որում կնշվի մահվան պատճառը»,- ասվում է Corriere della Sera-ի հայտարարության մեջ:

Repubblica-ն իր հերթին գրում է, որ եթե Պապի մահվան պատճառը եղել է ուղեղի արյունազեղումը, ապա դա, ըստ ամենայնի, կապված չէ շնչառական խնդիրների հետ, որոնցից պոնտիֆիկոսը երկար ժամանակ տառապում էր։ Հրատարակությունը մեջբերում է բժիշկների խոսքը, որի համաձայն՝ պոնտիֆիկոսը խաղաղ է կյանքից հեռացել։

Ապրիլի 21-ի առավոտյան 88 տարեկանում մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայտնել է Vatican News-ը:

Պոնիֆիկոսը մահկանացուն կնքել է Վատիկանի Կազա Սանտա Մարտա կեցավայրում: Տեղի ժամանակով 9:45-ին կարդինալ Քևին Ֆարելը հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին

«Սիրելի եղբայրներ և քույրեր, մեծ ցավով պետք է տեղեկացնեմ մեր Սրբազան Հոր՝ Ֆրանցիսկոսի մահվան մասին: Այսօր ժամը 07:35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձավ Հոր տուն: Նա ողջ կյանքը նվիրվեց Տիրոջ և նրա Եկեղեցու ծառայությանը», — ասվում է կարդինալ Ֆարելի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ կաթոլիկների հովվապետը փետրվարի 14-ին հոսպիտալացվել էր կրկնակի թոքաբորբի պատճառով և ավելի քան մեկ ամիս անցկացրել էր հիվանադանոցում: Դուրս գրվելուց հետո նրա առողջական վիճակը շարունակում էր բարդ լինել:

Facebook
Twitter

Կարդացեք նաև