Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին

Լրահոս

Պապի մաhից հետո կաթոլիկ եկեղեցին մտել է պաշտոնական սգո շրջան. ինչ արարողություններ են սպասվում մինչև նոր պոնտիֆիկոսի ընտրությունը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կաթոլիկ եկեղեցին թևակոխել է պաշտոնական սգո շրջան։Հանգուցյալ պոնտիֆիկոսին հրաժեշտի և նոր հովվապետի ընտրության նախապատրաստման գործընթացը տեղի է ունենում խստագույնս պահպանվող  արարողակարգի համաձայն, գրում է Bild թերթը։

Նախկինում Հռոմի պապի մահը հաստատում էր կարդինալը, որն արծաթե մուրճով հարվածում էր նրա ճակատին, իսկ այժմ դա անում է անձնական բժիշկը։ Դրանից հետո Պապի սենյաները կնքվում են, և ոչ ոք իրավունք չունի դիպչել փաստաթղթերին կամ անձնական իրերին։ Պապի անվտանգության պահապան Շվեյցարական գվարդիան ի նշան սգի փոխում է գունագեղ համազգեստը մուգ կապույտի։

Սպասվում է, որ Ֆրանցիսկոսի մարմինը երեք օր կմնա Սուրբ Պետրոսի տաճարում, որտեղ հավատացյալները կկարողանան վերջին հարգանքի տուրքը մատուցել նրան։ Բայց ի տարբերություն նախորդ Հռոմի պապերի, նա կլինի փակ դագաղում։ Ֆրանցիսկոսին, ամենայն հավանականությամբ, կհուղարկավորեն ոչ թե Սուրբ Պետրոսի տաճարում, այլ Սանտա Մարիա Մաջիորեում, որտեղ նա ցանկանում էր թաղվել:

Մայիսի 11-ին Սիքստինյան կապելլայում կսկսվի կոնկլավը՝ մինչև 80 տարեկան կարդինալների գաղտնի ժողովը, որում կընտրվի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը։

Ապրիլի 21-ի առավոտյան 88 տարեկանում մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հայտնել է Vatican News-ը: Պոնիֆիկոսը մահկանացուն կնքել է Վատիկանի Կազա Սանտա Մարտա կեցավայրում: Տեղի ժամանակով 9:45-ին կարդինալ Քևին Ֆարելը հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին:«Սիրելի եղբայրներ և քույրեր, մեծ ցավով պետք է տեղեկացնեմ մեր Սրբազան Հոր՝ Ֆրանցիսկոսի մահվան մասին: Այսօր ժամը 07:35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձավ Հոր տուն: Նա ողջ կյանքը նվիրվեց Տիրոջ և նրա Եկեղեցու ծառայությանը», — ասվում է կարդինալ Ֆարելի հայտարարության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031