ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոված քնող երեխաներ կան. պետական բյուջեն ոչ թե մեր գրպաններն ենք լցնելու, այլ ժողովրդի. Կարապետյան | Եվրախորհրդարանը ՀՀ-ի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում | Դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի խնդրանքը՝ թույլ տալ այցելել Լոռի՝ հոր գերեզմшնին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը | Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում էլ խոսում են հայերի ռազմական հանցանքների մասին, Արծվաշենում եթե մզկիթ լինի, ի՞նչ ենք անելու | Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները | Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում»․ Սուրենյանցը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Քաղաքացիների 45% պատրաստ են ընտրական կեղծիքի դեպքում դուրս գալ և պաշտպանել իրենց ընտրական իրավունքը. սոցհարցում | Իրավաբան փորձագետները զգուշացնում են՝ ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցում է հայաստանյան «բռնшպետին»՝ չնայած ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումներին. Ամստերդամ | Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահին. Փաշինյան | Վարորդները պետք է չտրվեն ապօրինի հրամաններին և վիրավորեն քաղաքացիներին, իրենց իրավասության ներքո է հասարակական տրանսպորտի անվտանգ վարելը. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) | Ենթադրենք Արծվաշենը վերադառնում է ՀՀ-ի վերահսկողության ներքո, տեսնում ենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, մեր ռեակցիան ի՞նչ պետք է լինի. Փաշինյանը՝ Ստեփանակերտի եկեղեցիների nչնչացման մասին հարցին ի պատասխան | ՔՊ 26,7%, «Ուժեղ Հայաստան»՝ 14,1%, «Հայաստան»՝ 8,2%, ԲՀԿ՝ 7,9%, «Միասնության թևեր»` 4,2%․ սոցհարցում

Լրահոս

Հայոց ցեղասպшնության 110-րդ տարելիցը պետք է դառնա Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող հայ մարդկանց հավաքական ու յուրատեսակ Ո՛Չ-ը «իրական Հայաստան» հորջորջվող կեղծ գաղափարախոսությանն ու հակազգային քաղաքականությանը. Վահագն Մելիքյան

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հոդվածը.

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը պետք է դառնա Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող հայ մարդկանց հավաքական ու յուրատեսակ Ո՛Չ-ը ստին ու կեղծիքին, ժխտմանն ու մերժողականությանը,«իրական Հայաստան» հորջորջվող կեղծ գաղափարախոսությանն ու հակազգային քաղաքականությանը։

Նրանք

Ո՞րն է Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու վախի իրական պատճառը։ Հենց վախի, քանի որ վախն է ստիպում դահճին և նրա շքախմբին՝ այդքան կատաղի կերպով հերքել կատարված հանցագործությունը։ Վախը՝ մեղքի խոստովանության և, հետևաբար, վնասի փոխհատուցման, գերագույն դատաստանի առջև սերունդներով կանգնելու մղձավանջի նկատմամբ։ Հանցագործի կողմից ցեղասպանության ժխտումը նաև նպատակ է հետապնդում համոզել իր իսկ ցեղակիցներին, որ կամ դա տեղի չի ունեցել, կամ պատճառներն այնքան լուրջ են եղել, որ արդարացված են մի ամբողջ էթնիկ խմբի վտարումն ու սպանությունը՝ այս ճանապարհին, բնականաբար օգտագործելով ստի ու կեղծիքի հնարավոր ողջ գործիքակազմը։ Թշնամիների հետ ամեն ինչ պարզ է…

«Մերոնք»

Ինչ վերաբերում է «մերոնց»՝ մարդկանց, որոնց ազգանունը վերջանում է «Յան»-ով, որոնք ապրել, սովորել ու մեծացել են մեզ հետ հավասար հիմունքներով, օգտվել են այս հողի բարիքներից ու այս ժողովրդի աշխատանքի արդյունքներից, մեզ հետ շնչել են նույն օդն ու խմել նույն ջուրը։ Ահա այստեղ, ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Հանուն անձնական շահի, առասպելական արտոնությունների կամ նյութական ինչ-որ բարիքների, միայն անմարդկային արարածը կարող է վտանգի տակ դնել մի ամբողջ ազգի ճակատագիրը, հիշողությունն ու ապագան։ Նրանք սովորական մարդկանցից տարբերվում են ապրումակցման, սիրո, հավատքի, պատվի, արժանապատվության և բարոյականության իսպառ բացակայությամբ։ Նրանց զենքն է՝ սուտը, կեղծիքը, զրպարտությունն, սպառնալիքն ու բռնությունը։ Զինատեսակների հենց այս ընտրանին է գործի դրված ամենօրյա ու անդադար ռեժիմով։ Նրանք հավատում են միայն նրան, ինչը շոշափելի է և կարելի է ուտել։ Սակայն նրանք անզոր են դառնում, երբ սովորական մարդը դադարում է վախենալ նրանցից և հաշվի նստել նրանց հետ։

Մարդը զգացմունքների, երևակայության, մտքի թռիչքի, կարեկցանքի, նվիրվածության, ազնվության և արդարության, գործողությունների ու պատասխանատվության ներդաշնակությունն է: Սա նշանակում է, որ այն ամենն, ինչ անբնական է, արհեստական, հորինված ու ստիպողաբար պարտադրված, մարդու մեջ ցասում, ընդվզում ու մերժում է առաջացնելու։

Վերոնշյալն ուղղակիորեն կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ։ Օր, որն իր մեջ մեծ խորհուրդ ունի, ինչն ուղղակիորեն կապված է մեր հիշողության, ոգեկոչման, ինքնության, հավատի, համախմբման, միասնականության ու պայքարի հետ։ Օր, որը մեր ավագների, մեր զավակների, աշխարհի չորս անկյուններում բնակվող մեր քույրերի ու եղբայրների, բոլոր մարդ-հայերի արյան մեջ է, մեր երակներում է, մեր գենետիկ կոդի անբաժան մասնիկն է։ Սա նաև ցեղասպանության հանցագործությունների դեմ համամարդկային պայքարի և դրանց կանխարգելման ուղղությամբ առաջին շարքերում կանգնած ջահակրի խիստ պատասխանատվության ստանձնման խոր գիտակցումն է և ուրիշի ցավին ու ողբերգությանն ականջալուր լինելու աներկբա պատրաստակամությունը։

Մեր միլիոնավոր նախնիների մահն արժեզրկելու մանիպուլյատիվ փորձերը, ստիպելու մոռանալ նրանցից, իսկ իրականում մեզանից խլված ժառանգությունը, լինի դա հոգևոր թե նյութական, ջնջելու մի ամբողջ ժողովրդի հիշողությունը, խոսում են դատաստանի առջև կանգնելու և հատուցման վախի դրսևորման մասին։ Հետևաբար, յուրաքանչյուր արժանապատիվ և բանական Հայ Մարդու երթը դեպի Ծիծեռնակաբերդ, դեպի մեր մեկուկես միլիոն սրբադասված զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, մեր ստորագրությունն ու կնիքն է, մեր անվերապահ պատասխանն է առ այն, որ երիցս մերժված են ուրացողները, ժխտողները, պատմությունը նենգափոխողներն ու այսպես կոչված վերաիմաստավորողները։ Հիշում ենք, պահանջում ենք և երբեք չենք ուրանում։ Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930