Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները | Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում»․ Սուրենյանցը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Քաղաքացիների 45% պատրաստ են ընտրական կեղծիքի դեպքում դուրս գալ և պաշտպանել իրենց ընտրական իրավունքը. սոցհարցում | Իրավաբան փորձագետները զգուշացնում են՝ ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցում է հայաստանյան «բռնшպետին»՝ չնայած ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումներին. Ամստերդամ | Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահին. Փաշինյան | Վարորդները պետք է չտրվեն ապօրինի հրամաններին և վիրավորեն քաղաքացիներին, իրենց իրավասության ներքո է հասարակական տրանսպորտի անվտանգ վարելը. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) | Ենթադրենք Արծվաշենը վերադառնում է ՀՀ-ի վերահսկողության ներքո, տեսնում ենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, մեր ռեակցիան ի՞նչ պետք է լինի. Փաշինյանը՝ Ստեփանակերտի եկեղեցիների nչնչացման մասին հարցին ի պատասխան | ՔՊ 26,7%, «Ուժեղ Հայաստան»՝ 14,1%, «Հայաստան»՝ 8,2%, ԲՀԿ՝ 7,9%, «Միասնության թևեր»` 4,2%․ սոցհարցում | «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում | Հիշե՛ք Արցախը, որ ձեր քվեով, Հայաստանը նույնպես չարժանանա նույն ճակատագրին. Արտակ Զաքարյան | 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. Փաշինյան | Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական․ Միքայել Մելքումյան | Աջափնյակում բացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական գրասենյակը (տեսանյութ) | Սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Գագիկ Սուրենյան

Լրահոս

Մեր խնդիրն այն է, որ մենք նորմալ ընդդիմություն չունենք, որովհետև իշխանությունը, որը նորմալ ընդդիմություն չունի, պրոբլեմ է, լճացում է. Սիմոնյան

Ընդդիմությունը, ով որ այդպիսի բան է ասում, սուտասան է, որովհետև նախ  սուտասան է Իշխան Սաղաթելյանը և ոչ միայն սուտասան է, ես ձեզ ասեմ հետևյալը, նախ նման հոդված քրեական օրենսգրքում վաղուց կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ընդդիմությունն  առաջարկում էր  բերել ցեղասպանությունը ժխտող օրենքի նախագիծ, դրանից հետո սկսվել է այդ միջադեպը:

Ես չգիտեմ, ես չեմ կարծում, որ սա կռվելու տեղ է կամ կռվի հետ կապված գլուխ գովալու տեղ է, այդ ի՞նչ պահվածք է, ուզում եմ հասկանամ, էլ չեմ ասում, գալիս կնոպկան սեղմում, փախնում  են դահլիճից, գալիս են, մի հատ էլ գոռում են, մտածում են՝ պատասխան չեն ստանալու, իսկ այս ամեն ինչն արվում է նրա համար, որպեսզի վաղվա միջոցառմանն ավելի շատ մարդ գնա, հետո դրսից շատ այլ դաշնակցական ընկերներ են եկել, պետք է աշխատանք ցուցադրվի, պետք է ցույց տրվի, թե իրավիճակն ինչ լարված է, ասաց Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այսօրվա Աժ նիստերի դահլիճում տեղի ունեցած վիճաբանությանը:

Սիմոնյանի խոսքով՝ մարդիկ շատ վաղուց այս ամենից հասկացել են ու զզվում են իրենցից, զզվում են այդ ստերից. «Ազգային ժողովի նիստերը շատ լավ տեղի են ունենում, և ընդդիմության ամբողջ նպատակն իրենց գոյությունը դահլիճում արդարացնելն է: Անվստահության նախագիծ չէին բերել, բերել էին հայտարարության տեքստ:

«Իրենք ոչ թե չեն ուզում մենք գնանք, իրենք չեն ուզում իշխանություն վերցնեն, որովհետև իրենք գիտակցում են, որ իրենք դա չեն կարող անել, նախ չեն ընտրվի, իրենք գիտեն, այս հիմա այս իրար մեջ այդ չակերտավոր գզվրտոցը:  Օրվա մեջ կարող է լինի երկու անգամ գրանցում, դահլիճում չլինեն, հենց ասում եմ՝ գրանցում է, բայց դուրս են գալիս: Լավ, ուզում եմ հասկանալ, բայց սկզբունքայնություն պետք է լինի, թե չէ, պետք է լինի։ Անընդհատ ասում են՝ հիմա մենք դուրս ենք գալիս փողոցային պայքարի, հիմա մենք վերադառնում ենք դահլիճ մեր սեփական օրակարգով, հիմա մենք մասնակցում ենք ընտրություններին, նիստերին, բայց դահլիճում չենք լինում, լավ, գալիս ենք, բայց հարց ու պատասխանին  չենք գալիս, բայց չէ այս այս ի՞նչ է: Հիմա որ գնան ընտրությունների, նոր ընտրությունների ժամանակ, գնալու են, ասելու են մեզ ընտրեք, բայց մենք դահլիճ չենք գնալու, եթե ընդիմություն լինի։  Մեր խնդիրն այն է, որ մենք նորմալ ընդդիմություն չունենք, որովհետև իշխանությունը, որը որ նորմալ ընդդիմություն չունի, պրոբլեմ է, վատ է, այդ լճացում է, այդ լճացում է և դա պրոբլեմներ է առաջացնում հենց իշխանության ներսում», -ասաց Սիմոնյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930