Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Սերժ Սարգսյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի քաղաքական գործընթացները | Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում»․ Սուրենյանցը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Քաղաքացիների 45% պատրաստ են ընտրական կեղծիքի դեպքում դուրս գալ և պաշտպանել իրենց ընտրական իրավունքը. սոցհարցում | Իրավաբան փորձագետները զգուշացնում են՝ ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցում է հայաստանյան «բռնшպետին»՝ չնայած ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումներին. Ամստերդամ | Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահին. Փաշինյան | Վարորդները պետք է չտրվեն ապօրինի հրամաններին և վիրավորեն քաղաքացիներին, իրենց իրավասության ներքո է հասարակական տրանսպորտի անվտանգ վարելը. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) | Ենթադրենք Արծվաշենը վերադառնում է ՀՀ-ի վերահսկողության ներքո, տեսնում ենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, մեր ռեակցիան ի՞նչ պետք է լինի. Փաշինյանը՝ Ստեփանակերտի եկեղեցիների nչնչացման մասին հարցին ի պատասխան | ՔՊ 26,7%, «Ուժեղ Հայաստան»՝ 14,1%, «Հայաստան»՝ 8,2%, ԲՀԿ՝ 7,9%, «Միասնության թևեր»` 4,2%․ սոցհարցում | «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում | Հիշե՛ք Արցախը, որ ձեր քվեով, Հայաստանը նույնպես չարժանանա նույն ճակատագրին. Արտակ Զաքարյան | 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. Փաշինյան | Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական․ Միքայել Մելքումյան | Աջափնյակում բացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական գրասենյակը (տեսանյութ) | Սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Գագիկ Սուրենյան

Լրահոս

Փոփոխություն մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման կարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել միջին մասնագիտական որակավորմամբ կրթական ծրագրերի լիցենզավորման կարգերում փոփոխություններ և լրացումները կատարելու  նախագիծը:

Փոփոխությունը բխում է 2024 թվականին ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի կիրարկմամբ:

Ըստ այդմ` առաջարկվում է մասնագիտական կրթության ոլորտում սահմանել  կրթական ծրագրերի երկու մակարդակ:

  • Առաջարկվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի փոխարեն սահմանել մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրեր: Մասնագիտական կրթության առաջին մակարդակի կրթական ծրագրերի իրականացման արդյունքում կշնորհվի արհեստավորի  կամ կրտսեր մասնագետի որակավորում:
  • Որպես երկրորդ մակարդակ՝ միջին մասնագիտական կրթական ծրագրերը կփոխարինվեն մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերով: Մասնագիտական կրթության  երկրորդ մակարդակի կրթական ծրագրերի իրականացման արդյունքում կշնորհվի մասնագետի որակավորում:

Նախագծի համապատասխան հավելվածներում սահմանվել են նաև մասնագիտական կրթության առաջին և երկրորդ մակարդակների համար կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգերը և ձևերը:

Սահմանվել են նաև աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառման դեպքում գործատուի հետ համագործակցության շրջանակը սահմանող փաստաթղթերը՝ հուշագիր, պայմանագիր,  համապատասխան մարդկային ռեսուրսներ և այլն:

Կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման համար կարևորվում են ենթակառուցվածքների՝ շենքային, լսարանային, լաբորատոր, սպորտային և գրադարանային պայմանների առկայությունը, ինչպես նաև ուսումնական հաստատությունների հինգ տարվա ռազմավարական ծրագիրը: Լիցենզիայի տրամադրման պայմանները փոխկապված են որակավորման առանձնահատկությունների  հետ և նախատեսում են համապատասխան գույքի և սարքավորումների, գործընկեր կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրային բազայի, մանկավարժական և ուսումնաօժանդակ աշխատողների առկայություն։

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է լուծել ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք հիմնարար խնդիրներ, ինչը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի պատրաստմանը, մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գործատուների ներգրավմանը և սոցիալական գործընկերության ընդլայնմանը, եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը և որակավորումների փոխճանաչմանը:

Շահագրգիռ կառույցները և քաղաքացիները նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները Իրավական ակտերի նախագծերի հրապարակման  e-draft.am կայքում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի ապրիլի 29-ը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930