Skip to main content

Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան

Լրահոս

Մոնղոլիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի նախագահին

Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը (նստավայրը՝ Պեկին) իր հավատարմագրերն է հանձնել Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխին։

Իր խոսքում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել հայ-մոնղոլական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Մոնղոլիայի նախագահը ողջունել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով ամենայն հաջողություն իր գործունեության ընթացքում։

Արարողության ավարտից հետո դեսպան Գևորգյանը զրույց է ունեցել Մոնղոլիայի արտաքին գործերի նախարար Բատտսետսեգ Բատմունխիյնի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել հայ-մոնղոլական պատմական առնչություններին և այդ համատեքստում կարևորել մշակութային համագործակցության ակտիվացումը։

Ապրիլի 20-ին դեսպան Գևորգյանը Մոնղոլիայի ԱԳ նախարարությունում իր հավատարմագրերի պատճենն էր հանձնել Մոնղոլիայի ԱԳՆ արարողակարգի վարչության գլխավոր տնօրեն Տ․ Անխբայարին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031