Skip to main content

Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում

Լրահոս

ԱԺ միջադեպի առթիվ խուլիգանության հոդվածով վարույթ կհարուցվի՞․ Քննչական կոմիտեի նախագահի պատասխանը

Հանցանքի վերաբերյալ հաղորդում, փաստացի, ըստ էության,տալիս եք, այսինքն այս առումով հանցագործության մասին հաղորդումը պետք է լինի պատշաճ։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե այրդյո՞ք այսօր ԱԺ դահլիճում տեղի ունեցածի վերաբերյալ   խուլիգանության հատկանիշներով վարույթ կնախաձեռնվի։

«Անհատական դեպքերով ես հիմա չեմ ցանկանա քննարկում ունենալ, եթե նախկինում հաղորդումներ են եղել, ենթադրում եմ, որ այդ հաղորդման կապակցությամբ քրեադատավարական ընթացակարգեր գոյություն ունեն: Մենք ունենք ևս երկու վարույթ, որոնք նախաձեռնվել են օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում։ Մի վարույթը վերաբերվում է Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթին, մյուսը վերաբերվում է պետական եկամուտների կոմիտեի կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում ստացված տվյալներին, երկու առանձին վարույթներ ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահը:

Պողոսյանի խոսքով՝ դրանից հետո, ըստ էության, պարզել են,  որ որոշակի անձինք մինչև վարույթ նույնիսկ նախաձեռնելը լքել էին Հայաստանի Հանրապետության սահմանը. «Այսինքն, մենք չէինք կարող կանխատեսել, մեր գործողությունները պետք է լինեն օրինական և ամենակարևորը, քննիչը չի կարող առանց համապատասխան կարգավիճակի արգելի անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից։ Երբ ունեցել ենք քրեական հետապնդման մասին որոշումները, բազմաթիվ անձանց, այդ թվում նաև գործող ընկերությունների, տնտեսվարողների, տնօրենների, ովքեր լքել էին Հայաստանի Հանրապետության տարածքը, այդ անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, խափանման միջոց կալանք է ընտրվել,  և եկեք այս տրամաբանությամբ առաջնորդվենք: Նախկին քրեական օրենսգրքում նման հանցակազմ նախատեսված է եղել, բանդիտիզմ, հիմա այդպիսի հանցակազմ գոյություն չունի, մենք նույնիսկ հիմա այս պահին չունենք  այլ հանցակազմ, մենք ունենք մեխանիզմ, պարզել ենք այդ մեխանիզմի արդյունքում, որ տևական ժամանակ, ըստ էության, անձինք խեղաթյուրված տվյալներ են ներկայացրել սպառված գազի վաճառքի հետ կապված, ընդ որում, այնտեղ ունենք տվյալներ նաև, որ դա արել են տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, հաշվիչներ փոխել և այլն», -ասաց Պողոսյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031