ՄԻԵԴ-ը լրագրող Անի Գևորգյանի գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել. խախտվել է արտահայտվելու ազատության իրավունքը | Ծաղակաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է․ կան զոհեր | Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը. Hetq.am | Տիգրանի մարմնի վրա վնասվածքներ, բռնության հետքեր չկան | ԱԺ ընդդիմադիր մանդատները կարող են արդարացված լինել իմփիչմենտի գործընթացով, այլապես, պատմությունը գրելու է, որ Արցախը նվիրելիս ԱԺ-ն դե ֆակտո ընդդիմությունը «չի ունեցել»․ Զաքարյան | Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն կժամանի Հայաստան | Սպիտակ տան Ազգային անվտանգության ծառայության ավելի քան 100 աշխատակից վարչական արձակուրդի է ուղարկվել | ՔԿ-ից 590.000 դոլարի հափշտակությունը մանրակրկիտ պլանավորված է եղել. նոր մանրամասներ | Տարադրամի փոխարժեքը մայիսի 24-ին | Հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը | Գործող իշխանության դեմ պայքարի հելածներից մի մասն ակնհայտորեն ոչ թե Նիկոլի հեռացման վրա է աշխատում, այլ՝ իրենց տեղը «արևի տակ» գտնելու համար․ Աբրահամյան | Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. ԱԽ գրասենյակը հայտնում է պատճառը | Դերասաններ Մարիամ Հովհաննիսյանն ու Տիգրան Մնացականյանը պարզել են 2-րդ երեխայի սեռը | 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | Կիրանցում կառուցվել է 57 նոր տուն․ Տավուշի մարզպետը Կանադայի դեսպանին ներկայացրել է իրավիճակը

Լրահոս

Ուզու՞մ եք լինել իսկական հայ՝ դարձեք Ջահերով երթի փոքր մասնիկ, նույնիսկ, եթե գտնվում եք Հայրենիքից դուրս. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Այսօր Ջահերով երթ է լինելու։ Լավ չեմ հիշում, բայց 2000 կամ 2001 թվականից եմ մասնակցում Ջահերով երթին։ Նույն ժամանակ էլ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության գրասենյակում ծանոթացել եմ Իշխան Սաղաթելյանի հետ։ Երթի կազմակերպչական հարցերով էինք հանդիպել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ու այսօր, երբ ետ եմ նայում դեպի տարիների խորքը, հասկանում եմ, որ թե՛ այն ժամանակ և թե՛ հատկապես հիմա Ջահերով երթը շատ ավելի խոր իմաստ ու բովանդակություն է պարունակում, քան զուտ Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության մեր մեկուկես միլիոն սրբադասված զոհերի հիշատակը հարգելն է։ Ավելին՝ նույնիսկ մեր պահանջատիրությունը չի արտահայտում երթի ողջ էությունը։ Ջահերով երթը շատ ավելի բովանդակալից է։ Այն մեր հայ լինելու մասին է։ Մեր էության։ Մեր անցյալի, ներկայի ու ապագայի մասին է։

2000 թվականին էլ, դրանից առաջ ու հետո էլ, երթին մասնակցել ու շարունակելու է մասնակցել մեր ազգի էլիտան։ Իսկականը։ Ու դա մեր ամենամեծ հարստությունն է։ Ուզու՞մ եք իմանալ, թե ինչ պոտենցիալ ունի մեր ժողովուրդը՝ նայեք Ջահերով երթի մասնակիցների քանակին։ Ուզու՞մ եք իմանակ, թե ինչ ապագա ունի մեր ժողովուրդը՝ նայեք Ջահերով երթի մասնակիցների աչքերին։ Ուզու՞մ եք տեսնել մեր ժողովրդի կամքը՝ լսեք Ջահերով երթի մասնակիցների ձայնը ու նաև նրանց լռությունը։ Ուզու՞մ եք լինել իսկական հայ՝ դարձեք Ջահերով երթի փոքր մասնիկ, նույնիսկ, եթե գտնվում եք Հայրենիքից դուրս»:

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև