Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

Շիրակի համայնքապետարաններից մեկի աշխատակիցը խարդախությամբ հափշտակել է շուրջ 50 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզի համայնքապետարաններից մեկում կատարված չարաշահումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Մասնավորապես՝ համայնքապետարանի առաջատար մասնագետ Ս․Հ․-ն օգտագործելով համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն փոխանցված նույնականացման քարտը և հաշվապահական ծրագիր մուտք գործելու գաղտնաբառը, ինչպես նաև բյուջեի ֆոնդային մասում ֆինանսական միջոցների առկայության մասին համայնքի ավագանուն և Շիրակի մարզպետարանին նույն տարիների համար կեղծ հաշվետվություններ ներկայացնելով, իր և համայնքի նախկին ղեկավարի համապատասխան էջերով մուտք է գործել հաշվապահական ծրագիր, կազմել և հաստատել է բյուջեի պլանային փոփոխությունների և վճարման հանձարարագրերի վերաբերյալ էլեկտրոնային փաստաթղթեր։

Այնուհետև, Ս․Հ․-ն համայնքային բյուջեի՝ տարբեր ծախսային ծրագրերի ֆոնդերի գումարներից աշխատավարձի վճարման համար նախատեսված տարանցիկ հաշվին է փոխանցել տարբեր ծախսային ծրագրերի ֆոնդերի գումարները, ապա համայնքի նախկին ղեկավարի փոխարեն նրա էլեկտրոնային ստորագրությամբ կազմել է վճարման հանձնարարականներ, որոնց օգտագործմամբ տարիների ընթացքում իր բանկային հաշիվներին համայնքի գանձապետական հաշվից փոխանցել է ընդհանուր՝ 50 մլն 464 հզր 100 ՀՀ դրամ գումար, որից 1 մլն 323 հզր 759 ՀՀ դրամի չափով վճարել է համայնքապետարանի աշխատակիցների պակաս վճարված աշխատավարձերը, իսկ առանձնապես խոշոր չափերով՝ 49 մլն 140 հզր 341 ՀՀ դրամը խարդախությամբ հափշտակել է։

Նախաքննության ընթացքում համայնքային բյուջե է վերականգնվել 4 մլն 500 հզր ՀՀ դրամ, իսկ պատճառված վնասի չվերականգնված գումարի չափով արգելանք է դրվել գույքի վրա:

Ս․Հ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը)։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև