Ծաղակաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է․ կան զոհեր | Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը. Hetq.am | Տիգրանի մարմնի վրա վնասվածքներ, բռնության հետքեր չկան | ԱԺ ընդդիմադիր մանդատները կարող են արդարացված լինել իմփիչմենտի գործընթացով, այլապես, պատմությունը գրելու է, որ Արցախը նվիրելիս ԱԺ-ն դե ֆակտո ընդդիմությունը «չի ունեցել»․ Զաքարյան | Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն կժամանի Հայաստան | Սպիտակ տան Ազգային անվտանգության ծառայության ավելի քան 100 աշխատակից վարչական արձակուրդի է ուղարկվել | ՔԿ-ից 590.000 դոլարի հափշտակությունը մանրակրկիտ պլանավորված է եղել. նոր մանրամասներ | Տարադրամի փոխարժեքը մայիսի 24-ին | Հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը | Գործող իշխանության դեմ պայքարի հելածներից մի մասն ակնհայտորեն ոչ թե Նիկոլի հեռացման վրա է աշխատում, այլ՝ իրենց տեղը «արևի տակ» գտնելու համար․ Աբրահամյան | Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. ԱԽ գրասենյակը հայտնում է պատճառը | Դերասաններ Մարիամ Հովհաննիսյանն ու Տիգրան Մնացականյանը պարզել են 2-րդ երեխայի սեռը | 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | Կիրանցում կառուցվել է 57 նոր տուն․ Տավուշի մարզպետը Կանադայի դեսպանին ներկայացրել է իրավիճակը | Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով նիստում Հայաստանը կներկայացնի դեսպան Արսենյանը

Լրահոս

Ուղիղ 7 տարի առաջ Հայաստանը դե ֆակտո դադարեց գոյություն ունենալուց որպես ինքնիշխան պետություն. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ուղիղ 7 տարի առաջ՝ ապրիլի 23-ին, Հայաստանը դե ֆակտո դադարեց գոյություն ունենալուց որպես ինքնիշխան պետություն։

«Թավշյա» անվան տակ թաքնված պրոքսի հեղաշրջմամբ սկսվեց պետականության համակարգային ապամոնտաժումը՝ արտաքին շահերի սպասարկմամբ ներսից կազմակերպված։
Մեր բոլոր պետական ինստիտուտները՝ բանակից մինչև մշակութային քաղաքականություն, թուլացվեցին կամ ամբողջությամբ մաքրվեցին՝ նոր ռեժիմին ոչ հարմարվող մարդկանցից։

Բայց ամենաավերիչը եղավ ազգային ինքնագիտակցության և պատմական հիշողության դեմ վարվող պատերազմը։

Այսօր արդեն պաշտոնական մակարդակով սկսվել է Հայոց ցեղասպանության հարցի «վերաիմաստավորումը»՝ հարցականի տակ դնելով դրա բուն բովանդակությունն ու նպատակաուղղված մղելով մեղադրանքի սլաքը դեպի Ռուսական կայսրություն։ Սա թուրքական նարատիվների ամբողջական վերարտադրություն է։ Եվ սա տեղի է ունենում ոչ թե թուրք պաշտոնյաների, այլ Հայաստանի վարչապետ կոչվածի ու նրա թիմի շուրթերից։

Ակնարկները, թե «պետք է հասկանանք ինչ էր տեղի ունենում այն ժամանակ», թե «ցեղասպանությունը մեր օրակարգի առաջնահերթությունը չէ», կամ որ «պետք է զոհերի ցուցակ կազմել»՝ ոչ թե թյուրիմացություն են, այլ ծրագրային դիրքորոշում։ Սա խեղաթյուրված իրականություն է, որի նպատակն է քանդել մեր ինքնության հիմքերը և վերջնականապես փակել պատմական արդարության վերականգնման հեռանկարը։

Հիմա, 7 տարի անց, երբ ամեն ինչ արդեն մերկ է ու անթաքույց, հիշեք երրորդ նախագահի հրաժարականի տեքստի երեք առանցքային բառերը՝ խաղաղություն, ներդաշնակություն, տրամաբանություն։

Ահա, թե ի՞նչ ունենք դրանցից «գետնի վրա» այսօր, խաղաղություն չկա՝ կա անպատասխան հարվածների, տարածքային կորստի և նվաստացուցիչ համաձայնությունների շղթա։

Ներդաշնակություն գոյություն չունի՝ պետության ու ժողովրդի միջև տոտալ անջրպետ է, հասարակության ներսում՝ բևեռացում։ Բացակայում է ամբողջ տրամաբանություննը՝ կա քաոս, պարզունակ պրոպագանդա և զրոյական ռազմավարական մտածողություն։

Սա է «թավշյա հեղափոխության» կոչվածի իրական արդյունքը՝ պետականության կործանում, ազգային շահի պարտադրում դրսից, ինքնիշխանության կորստի օրինականացում ներսից։

Ոչինչ պատահական չի եղել ու եթե չհասկանանք այդ պարզ ճշմարտությունը՝ հաջորդ տարիները կարող են նույնիսկ էսօր երանելի թվալ։ Պետք է ընդունենք այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանի պետականությունը զրկվել է ինքնությունից, և դրա թիվ մեկ պատասխանատուն ներսում է, ոչ թե դրսում»։

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև