Ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով | Ինքնություններն անհայտ անձինք Փաշինյանի նկատմամբ տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ալիևի առաջ «չոքածը»՝ սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց | 57 համարի ավտոբուսը բախվել է էլեկտրասյանը | Ինչպես հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ. պարզաբանում է ԿԸՀ–ն | Մարտին Գալստայնը մեկնաբանել է դոլարի նկատմամբ դրամի արժևորման պատճառները | Ֆեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ | Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան | Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները, կատարել ավելի քան 5 մլն դրամի հափշտակություն. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է | Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի․ Մանե Թանդիլյան | Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան | Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն | Ես դեռ խաղալու քաղց ունեմ․ Մխիթարյանը նշել է, թե ինչից հետո կարիերայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի | «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել | Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ․ Վահե Հովհաննիսյան

Լրահոս

Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մարմինն անձնական նստավայրից՝ Սանտա Մարտայից, որտեղ նա մահացել է ապրիլի 21-ին, տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, շուտով կսկսվի հանրային հրաժեշտը։

Կարդինալ-կեմերլենգո Քևին Ֆարելը, որը նախագահում է թաղման ծեսը, հուղարկավորության աղոթքը կատարել է նախքան աճյունը տեղափոխելը։

Արարողությանը մասնակցում են կարդինալներ, արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ և եկեղեցու սպասավորներ։ Նրանք երթով քայլել են դագաղի դիմաց՝ հրապարակով։ Հրապարակում տեղակայվել է շվեյցարական գվարդիայի պատվո պահակախումբ։ Պոնտիֆիկոսին հրաժեշտի ամբողջ ծեսը նկարագրված է հատուկ փաստաթղթում, սակայն Ֆրանցիսկոսն իր կենդանության օրոք դրանում որոշակի փոփոխություններ է կատարել՝ պարզեցնելով ընթացակարգը։ Հավատացյալները հավաքվել էին Սուրբ Պետրոսի հրապարակում։

Իշխանությունների մոտավոր հաշվարկներով՝ սպասվում է մինչև 100,000 մարդ։ Հռոմում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել. Սուրբ Պետրոսի հրապարակը և տրանսպորտային հանգույցները դրվել են հատուկ հսկողության տակ։ Երկնքում հայտարարվել է թռիչքազերծ գոտի, գործարկվել է անօդաչու թռչող սարքերի հետախուզման համակարգը։ Ֆրանցիսկոսին հրաժեշտը կտևի մինչև ապրիլի 25-ը, հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների, թագադրված ղեկավարների, հոգևոր ու կրոնական ներկայացուցիչների ներկայությամբ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև