Skip to main content

Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ

Լրահոս

Նայեք ու համոզվեք, որ 7 տարի առաջ ոչ թե Սերժին ու ՀՀԿ-ին եք մերժել, այլ ինքներդ ձեզ, ձեր իրական անկախությունն ու անվտանգությունը, ձեր Արցախը, ձեր Սրբադասված 1,5 միլիոն Զոհերի հիշատակն եք մերժել. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ կից գրելով.

«Առաջարկում եմ նայեք այս ռեպորտաժը և հիշեք, թե ինչ կայացած ու ամուր պետականություն եք ունեցել ընդամենը 10 տարի առաջ:

Նայեք ու վերհիշեք, թե Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, 100-րդ տարելիցի կապակցությամբ ինչպես էր մոբիլիզացրել ամբողջ աշխարհը՝ Հայոց Ցեղասպանությունը կրկին դատապարտելու և ճանաչելու պահանջով:

Նայեք ու վերհիշեք, թե ինչպիսի պետության քաղաքացի էիք դուք ու ընդամենը յոթ տարում ինչպես եք կորցրել ձեր դիրքերն աշխարհում: Հիշեք, թե այս յոթ տարում ինչպես եք կորցրել ձեր հայրենիքի ամենաուժեղ հատվածը, ձեր լավագույն սերնդի մի մասին, ձեր պատմական հիշողությունների և ինքնության հետ կապը, ձեր անվտանգությունն ու ապագանն:

Նայեք ու վերհիշեք, թե ինչպես էր Հայաստանն իր քաղաքական օրակարգերով ամրացրել դիրքերն աշխարհում ու համեմատեք տեսեք, թե ինչ ողբերգական ու ստորացած վիճակում է հայտնվել այսօր:

Նայեք ու համոզվեք, որ ուղիղ յոթ տարի առաջ, 2018թ. ապրիլի 23-ին, ոչ թե Սերժին ու ՀՀԿ-ին եք մերժել, այլ ինքներդ ձեզ, ձեր պապերին ու հայրերին, ձեր զավակներին ու թոռներին եք մերժել: Ձեր իրական անկախությունն ու անվտանգությունն եք մերժել, ձեր Արցախն եք մերժել, ձեր Սրբադասված 1,5 միլիոն Զոհերի հիշատակն եք մերժել:

Ձեր հայկական ինքնությունն ու արժանապատվությունն եք մերժել, ձեր հաղթանակած բանակի մարտական ուղին եք մերժել: Եվ վերջապես ձեր բանականությունը, տրամաբանությունն ու ներազգային համերաշխությունն եք մերժել:

Լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը: Դարձել ենք առանց Արցախի, առանց երաշխավորված անվտանգության, առանց համազգային համերաշխության, առանց ազգային արժանապատվության՝ պարտված ու քաղաքականապես կողոպտված պետություն:

Ի՞նչ ունեք աշխարհին ասելու…

Ունե՞ք աշխարհին ասելիք, թե՞ Արցախը պաշտոնապես հանձնելուց հետո եկել է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պաշտոնապես ուրանալու ժամանակը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031