Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1000-ը 1000-ի դիմաց բանաձևով | Արագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս | Ալիևը գիտակցում է, որ Փաշինյանի քաղաքական գոյատևումը կախված է խաղաղության համաձայնագիրը որպես ձեռքբերում ներկայացնելուց. Օսկանյան | Փաշինյանը զրույցներ է ունեցել Մերցի, Տուսկի, Օրբանի, Մակրոնի և արտերկրի այլ գործընկերների հետ | Ստամբուլում ավարտվել է Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը | Սեբաստիա փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 անձ․ ՆԳՆ | Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակը՝ Հայաստանում | Խնձորեսկում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը | Երթուղային ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին. կան վիրավորներ | Արցախի պողոտայում բախվել են «Mercedes»-ը և շտապօգնության ավտոմեքենան | ԱՄՆ-ը բաց է Իրանի հետ առևտրի համար. Թրամփ | Տիրանայում Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ | Նիկոլ Փաշինյանն ու Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր (տեսանյութ) | Մարուքյանն ուղիղ եթերում զանգահարել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին և հանդիպում առաջարկել (տեսանյութ) | Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. Մակրոն

Լրահոս

Ո՞րն է իմաստը ջահերով երթը թիրախավորելու ու դրա նկատմամբ հակաքարոզչություն անելու, դա խոչընդոտո՞ւմ է իրենց պայմանավորվածություններին Ադրբեջանի հետ. Վարդանյան

Իշխանական մամուլից է տարածումը, հարց տամ՝ ինչ տեղեկությունների են տիրապետւոմ, թող այդ տեղեկություններով գնան դատախaզություն: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե Ջահերով երթի մասնակից զանգվածին ցանկանում են օգտագործել անկարգությունների համար:

«Մենք այսօր կազմակերպելու ենք ջահերով երթ, քայլելու ենք դեպի Ծիծեռնակաբերդ՝ ուղերձ հղելու Թուրքիային, Ադրբեջանին ու իրենց հետ պայմանավորվածության եկած ՀՀ իշխանություններին: Ես հարց ունեմ՝ ջահերով երթն ինչո՞ւ է այսքան թիրախավորվում, դա հիշատակի, պահանջատիրության միջոցառում է: Ո՞րն է իմաստը ջահերով երթը թիրախավորելու ու դրա նկատմամբ հակաքարոզչություն անելու»,- ասաց նա:

Վարդանյանը հարց հնչեցրեց՝ գուցե  դա խոչընդոտում է օրինակ այն պայմավորվածությանը, ըստ որի, Սահամանադրությունից պետք է հեռացվի Անկախության հռչակագիրը: «Այս կոնտեքստում, բնականաբար, ջահերով երթը պետք է թիրախավորվեր, որովհետև հակառակ ուղերձ հղող միջոցառում է: Ամեն անգամ այդ մեղադրանքները հասարակությանը վախեցնելու համար տարածում են որևէ միջոցառումից առաջ»,- ասաց պատգամավորը:

Վարդանյանն անդրադարձավ նաև երեկ Աժ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին և պատասխանեց հարցին, թե ինչու է ՀՅԴ-ին թվում, որ Ցեղասպանության ճանաչմամբ միայն իրենք են մտահոգ, իսկ մնացածին այդ հարցը չի հետարքրում:

«Երեկ ինչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ բոլորի աչքի առաջ և դա նենգափոխել ու այլ տեսանկյունից ներկայացնել դժվար է: ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծով ենք հանդես գալու, հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Իսկ թե ինչու նման արձագանք եղավ, դա ինձ էլ է հետաքրքիր: Ես չեմ կարծում, որ Ցեղասպանության թեման հետարքրքում է միայն Դաշնակցությանը, ճիշտ հակառակը՝ Ցեղասպանության թեման Հայաստանում միայն մի քանի գործչի չի հետաքրքրում, իսկ մնացած բոլորին հետաքրքրում է»,- հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է իշխանության պնդումներին, թե արդեն իսկ քրեականացված է Ցեղասպանության ժխտումը ՀՀ օրենսգրքով և նպատակն այն է, որ իրենց նախագծին ՔՊ-ն դեմ քվեարկի, հետո հայտարարեն դավաճան են, Վարդանյանն ասաց, որ բացարձակ սուտ է, որ ասում են՝ նման օրենք կա:

«Մենք առաջարկում ենք Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ՀՀ կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունները կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, մեղմացնելը, հավանության տալը, արդարացնելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է մինչև երեք տարի ազատազրկմամբ»,- ասաց նա:

Պատգամավորը պնդեց, որ նման հոդվածը չկա: «Այս է ամբողջ պատմությունը հիմա հասել ենք այն կետին, որ փաստացի ուղղակի Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու հայտարարություններ են եղել նաև իշխանության երեկվա արձագանքն էր դրա մասին՝ մի հատ հասկանանք Դաշնակցությունը ինչ կապ է ունեցել ՑԵղասպանության հետ, սա Թուրքիայի նարատիվները կրկնելը չի՞, կասկածի տակ դնել չի՞»,- ասաց նա:

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև