Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի օրեր առաջ կայացրած որոշումը ևս մեկ անգամ հաստատում է Սամվել Կարապետյանի գործի բացառապես քաղաքական բնույթը․ Ռոբերտ Ամստերդամ | Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտեցին մեքենաներից կատարված գողությունները (տեսանյութ) | Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ | Նոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է. «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) | Մենք Թուրքիայի կողքին ենք․ Ադրբեջանի ՊՆ | Լիբանանի խորհրդարանը երկարաձգել է իր լիազորությունները երկու տարով՝ Իսրայելի հետ պшտերազմի պատճառով | Երիտասարդների հետ հանդիպմանը խոստացանք, որ Ուժեղ Հայաստանում նրանք կկարողանան բնակարան գնել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին | Անհայտ կինը կրшկ է բացել երգչուհի Ռիհաննայի՝ Բևերլի Հիլզում գտնվող առանձնատան ուղղությամբ | Որպես «անկախական» է դիրքավորվում մի իշխանություն, ում օրոք Ռուսաստանից տնտեսական և Թուրքիայից քաղաքական կախվածությունը հասել է պատմական մաքսիմումի․ Աշոտյան | Մարտի 8-ը՝ ժպիտներով ու ծաղիկներով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները կանանց ծաղիկներ են նվիրել (տեսանյութ) | Որ պահը գա, ինձ ու Ասլանյանին վերապահվի բարձրագույն պատիվ վարչապետին ուղեկցել ԱԱԾ-ի «подвал», էլի կասեն՝ իրա պրոյեկտն եք. Աղազարյան | Փաշինյանն առաջարկում է բանաձև՝ մեղք-համակերպվել-հանձնվել. մենք առաջարկում ենք այլ բանաձև՝ սխալներ-դասեր-վերածնունդ. Թաթոյան | Մարդ ինչ աստիճանի կեղծավոր պետք է լինի, որ մտքով նման ֆեյք «լուծում» անցնի. Արթուր Չախոյան | Ջերմաստիճանը կնվազի, ապա աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով

Լրահոս

Այդպես էլ չեմ կարողանում հասկանալ՝ փոքր տղաներին ինչո՞ւ են hայհnյանք սովորեցնում, որտեղի՞ց է գալիս այդ մշակույթը. Նիկոլ Փաշինյան

Ընդհանուր առմամբ, մեր երկրում կա բռնության միջավայր, որովհետև խոսքային վերբալ բռնությունն էլ է բռնություն, իսկ երբ այս առումով գնահատենք իրադրությունը, շատ ավելի տխուր պատկեր կստանանք: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես երբ խոսում էի, որ տղաների կրթության, տղաների վերաբերմունքի ձևավորման մասին, օրինակ, ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, դա որտեղից է ծագում և ինչի՞ց է գալիս՝ փոքր տղաներին հայհոյանք սովորեցնելու մշակույթը։ Ասենք, մեկ էլ տանը հյուրեր են հավաքում, մարդիկ նորմալ նստած շփվում են, մեկ էլ՝ արի, արի, հլը բա արի, արի, արի, արի, ասա՝ դե բանին ի՞նչ ես ասել, տատիկին ի՞նչ ես ասել։ Ժողովուրդ, կներեք, սա… չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ, չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ էլի, ասենք»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ, բարեբախտաբար, կարգավիճակի բերումով ահագին երկար չի առնչվում նման իրադրության հետ: «Վերջին տարիներին, այդպիսի տեսարաններին ականատես չեմ լինում, եթե ասեք՝ հիմա էլ չկա այդպիսի բան, ես կերջանկանամ, բայց ես ենթադրում եմ, որ դա ընդամենը նրանից է, որ ընդունված չէ վարչապետի մոտ այդպիսի տեսարաններն ի ցույց դնել։ Չնայած՝ եթե ընդունված չի, ուրեմն կա ընկալում, որ դա այդքան էլ, լավ բան չի»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև