Skip to main content

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան

Լրահոս

Երևանի թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին 2007 թվականի որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ

Վարչական դատարանը 2025 թվականի ապրիլի 14-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը, որով պահանջվում է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի՝ «Հր․ Ներսիսյան փողոցի Հ.3 հասցեում գտնվող Երևանի թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի («Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի) զբաղեցրած 6 հազար 577 քմ մակերեսով հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին» 2007 թվականի ապրիլի 3-ի թիվ 672-Ա որոշման երկրորդ կետն ու վերացնել հետևանքները:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի 2003 թվականի ապրիլի 22-ի N 849-Ա որոշմամբ, Երևանի թիվ 2 գիշերօթիկ դպրոցը վերանվանվել է «Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի, իսկ Քաղաքապետի՝ 2007 թվականի սեպտեմբերի 26-ի N 3404 որոշմամբ, վերակազմավորվել է Երևանի թիվ 30 հանրակրթական դպրոցի։ Հետագայում, Կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշմամբ, Երևանի թիվ 30 հանրակրթական դպրոցը վերակազմավորվել է Երևանի թիվ 30 ավագ դպրոցի, իսկ Կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի N 865-Ն որոշմամբ, վերակազմակերպվել է և միացել Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանին՝ որպես ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոց:

Գլխավոր դատախազության հայցադիմումի համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից 2007 թվականի ապրիլի 3-ի՝ «Հր. Ներսիսյան փողոցի Հ.3 հասցեում գտնվող Երևանի թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի զբաղեցրած 6 հազար 577 քմ մակերեսով հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին» թիվ 672-Ա որոշումը կայացվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ:

Մասնավորապես՝ վերոնշյալ օրենքի համաձայն, միայն հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից պետական կազմակերպությանն ամրացված գույքը: Տվյալ դեպքում՝ «Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնադիրը հանդիսացել է Կառավարությունը, սակայն լիազորությունն իրացվել է Երևանի քաղաքապետի կողմից՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ վերջինս լիազորված է եղել կատարելու միայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031