Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են | Միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն ստանալու վերաբերյալ | Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանդազի սկանդալային բացահայտումը Աննա Հակոբյանի մասին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Արթուր Ավանեսյանի (Կանդազ) կալանքը փոխարինվեց տնային կալանքով | Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով դատարանի որոշումը, տնային կալանքը վերացվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՍԴ դիմելը անհրաժեշտ պայման է, բազմաթիվ մեր գործընկերներ արդեն ասել են՝ ՍԴ-ի դիմաց են լինելու | Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան | Ալիևը շատ լավ գիտի, որ ինքը պատերազմшկան հանցագործ է, եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ, ապա Ալիևն իրեն շատ ավելի զուսպ կպահեր. ադրբեջանագետ | Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի | Այո՛, առաջ կանգնում էինք կարմիր լույսի տակ, հիմա չենք կանգնում. Փաշինյան | Այսօր պարզ կլինի, թե ով է լինելու Ազգային ժողովի նախագահը | Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան | Խուզարկում են Գյումրիի ավագանու անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանի բնակարանը

Լրահոս

Կառավարությունը ֆինանսական միջոցներ կհատկացնի Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառմանը

Կառավարությունը ֆինանսական միջոցներ կհատկացնի Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառմանը: Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, որոշման նպատակն է ապրիլ և մայիս ամիսների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովել: Առաջարկվում է 2-րդ եռամսյակում վճարումներ կատարելու համար հատկացնել 209 մլն դրամ: Հայտնում են Կառավարությունից:

«Հիշեցնեմ, որ միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են «անհուսալի» դասով, և միևնույն ժամանակ մայր գումարի գծով պարտավորությունը կամ պարտավորությունները չեն գերազանցում 1 մլն դրամը: Աջակցությունը տրվում է շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի 100 տոկոսի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը: Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելու հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը»,- ասել է Տաթևիկ Ստեփանյանը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ դիմումների ընդունման ժամկետը՝ գործընթացի մեկնարկը սահմանված է եղել 2025 թվականի փետրվարի 1-ը, վերջնաժամկետ՝ 2026 թվականի հունվարի 31-ը: Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ այս պահի դրությամբ  9630 դիմումից բավարարվել է 3594-ը: Մարտին վճարվել է փետրվարին դիմած և հաստատված 1896 անձի համար աջակցությունը, որի դրամական չափը 70 մլն դրամ է: Մարտին դիմել և շահառու է դարձել ևս 1072 անձ, որոնց համար հետագա վճարումը կկատարվի այս ամսվա վերջին: Արդյունքում՝ կլինի 2968 անձ՝ որպես ծրագրի շահառու, փետրվար-մարտ ամիսների համար վճար կստանա:

Ըստ փոխնախարարի՝ պոտենցիալ շահառուների թիվը 218 հազար է, մինչև 1 մլն դրամ ունեցող վարկային բեռի թիվը՝ 168 մլրդ դրամ. «218 հազար անձից մոտավորապես 40 600–ը ծրագիրը մեկնարկելու դրությամբ ունեցել է զբաղվածություն: Մենք դիտարկում ենք, որ 2026 թ. հունվարի 31-ին, առնվազ 90 հազար անձի ևս կկարողանանք ներգրավել այս ծրագրի շրջանակում: Եվ մենք կունենանք 218 հազար նախանշված թիրախ խմբից՝ առնվազն 60 տոկոսի ներգրավում»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրի վերաբերյալ իրազեկվածության պատշաճ ապահովումը։ Վարչապետը լավ նորություն է համարել փոխնախարարի ներկայացրած այն ցուցանիշը, որի համաձայն՝ միջոցառմանը դիմած  շահառուներից 680-ն առաջին անգամ է մտել աշխատաշուկա: Այսինքն՝ նրանք նախորդող ամսին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն, ինչը թվային ցուցանիշների մեջ կազմում է 22 տոկոս:

Թեմայի առնչությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է՝ պետք է խնդրել բանկերին, որ ավելի ինտենսիվ կապ կազմակերպեն շահառուների հետ, քանի որ ծրագիրն ունի դուալ արդյունք՝ բանկերն էլ են դրանից եկամուտ ստանում: Ըստ փոխվարչապետի՝ բանկերը հիմա պետք է զանգեն իրենց այդ հաճախորդներին,  ստանդարտ ձևեր սահմանեն, արագ այդ գործարքները նորացնեն:

Facebook
Twitter

Կարդացեք նաև