Skip to main content

Եվրամիության հետ մեր երկրների հարաբերությունների սերտացման համատեքստում կկարողանանք բացահայտել համագործակցության փոխշահավետ նոր ուղղություններ. Փաշինյանը` Մոլդովայի նախագահին | «Արթիկ» ՔԿՀ-ում օգոստոսի 14-ից հացադուլի մեջ գտնվող «Սև Հովազ» ջոկատի անդամը բժշակական զննության չի ենթարկվում, ՄԻՊ գրասենյակից այցելող ևս չկա․ ահազանգ | «Որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել»․ ՔԿԾ-ն մանրամասներ է ներկայացրել «Նուբարաշեն»-ի միջադեպից | Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ | Նիկոլ Փաշինյանը Իրակլի Կոբախիձեին հրավիրել է COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին | ՄԻՊ-ը կարևորում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ համագործակցությունը․ հանդիպում է եղել | Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը. Զախարովա | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով | Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը | Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՄ անդամակցությունից՝ առանց հրաժարվելու ԵԱՏՄ-ում իր առավելություններից. Զախարովա | Իրինա Յոլյանը չընտրվեց Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ | Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ | Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին․ Մայր Աթոռ | Բագրատի հեղափոխությունից պրծանք, հիմա էլ Կտրիճի հեղափոխությունն է. գալու է ասի՝ նզովյալ լինես, եթե հրաժարական չտաս. Փաշինյան | Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն

Լրահոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը բրազիլական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը

Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց բրազիլական լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանը տիար Յակուբյանը, նշեց, որ ավանդույթ է դարձել ՀԲԸՄ Բրազիլիայի գրասենյակի կողմից կազմակերպվող բրազիլական լրատվամիջոցների ներկայացուցիչների ամենամյա այցը Հայաստան, որի նպատակն է ի մոտո ծանոթանալ և Բրազիլիայի լայն հասարակությանը հաղորդ դարձնել հայ ժողովրդի պատմությանը, հոգևոր-մշակույթին ժառանգությանը և երկրում տիրող իրավիճակին։

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀԲԸՄ Բրազիլիայի գրասենյակին նման նախաձեռնության համար՝ կարևորելով օտարերկրյա լրատվական հարթակներում Հայաստանի անվտանգային խնդիրների, Արցախի բռնազավթման, արցախահայերի արդար իրավունքների, Բաքվում պահվող գերիների և հայկական հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացման մասին ճշմարտության բարձրաձայնումն ու միաջզգային հանրության իրազեկումը։

Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանն ու ազգապահպան առաքելությանը, Եկեղեցու կողմից արցախահայությանը ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերին, ինչպես նաև միջեկեղեցական փոխհարաբերություններին առնչվող հարցեր։

Facebook
Twitter

Կարդացեք նաև