Skip to main content

«Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան

Լրահոս

Այսօր, առավել քան երբևէ, մենք կարիք ունենք ներքին հաշտության, հայկական աշխարհի միասնականության, պետության վերականգնման և ազգային վերածննդի. Գագիկ Ծառուկյան

Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը մենք դիմավորում ենք նոր կորուստների, նոր մարտահրավերների և աշխարհում նոր հարաբերությունների ձևավորման պատմական փուլում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը:

«Ոչինչ չի կարող ստիպել հայ ժողովրդին՝ մոռանալ իր պատմությունը, ուրանալ անմեղ զոհերի հիշատակը։

Այսօր ամբողջ աշխարհում հիշատակի այս սրբազան օրվան իրենց խոնարհումն են բերում Ցեղասպանության հետևանքով աշխարհասփյուռ դարձած մեր ազգի ներկայացուցիչները և մեր ժողովրդի բարեկամները։

Ոչինչ չի կարող կոտրել մեր բազմաթիվ սերունդների երազանքն ու վճռականությունը՝ ունենալու խաղաղ ու զարգացած պետություն, պահպանելու աշխարհի բոլոր հայերի՝ դարերով երազած հայրենիքը։

Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից և հայրենազրկումից հետո մենք նորովի ենք գնահատում մեր հայրենիքն ու մեր ազգային միասնականությունը՝ հանուն մեր սերունդների այդ հայրենիքն ամուր պաշտպանելու հարցում։ Նորովի ենք գնահատում մեր միասնականության ազգային ինստիտուտները՝ մեր լեզուն, մեր մշակույթը, եկեղեցին։

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ես կառուցեցի Սրբոց Նահատակաց եկեղեցին՝ որպես հիշատակի ու խոնարհման խորհրդանիշ։ Այս տարի մեզնից պահանջվում է ոչ միայն հիշել ու խոնարհվել մեր զոհերի հիշատակին, այլև իրար նեցուկ լինել՝ մեր բազմապատիկ դժվարացած ճանապարհին։

Այսօր, առավել քան երբևէ, մենք կարիք ունենք ներքին հաշտության, հայկական աշխարհի միասնականության, պետության վերականգնման և ազգային վերածննդի»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև