Skip to main content

«Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին | Կապանում Իրանի նոր հյուպատոս է նշանակվել Դավուդ Յայեջին | Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան

Լրահոս

Չպետք է մեր հայացքը դարձնենք այն ցավից, զայրույթից ու սգից, որին ի պատասխան կա հույս. Միշել դե Մաեգդը՝ Հայոց ցեղասպանության մասին

Բելգիայի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դե Մաեգդը, խոսելով Հայոց Ցեղասպանության մասին, ընդգծում է՝  110 տարի առաջ մի ամբողջ ժողովուրդ Օսմանյան կայսրության կողմից կոտորածի ենթարկվեց միայն իր ինքնության համար. ժողովուրդ, որը հազարամյակներով արմատավորված էր Կովկասի լեռներում, ժողովուրդ, որը եզակի մշակույթի, հավատքի ու ժառանգության կրողն է։

«Աշխարհից երկար տարիներ պահանջվեց գնահատական տալու համար նրան, ինչը պատմության մեջ վաղուց գրվել էր արյունոտ տառերով։ Դա ցեղասպանություն էր, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»,- Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Միշել դը Մաեգդը։

Բելգիացի քաղաքական գործիչը համոզված է՝ եթե ոմանք փորձել են ժխտել Հայոց Ցեղասպանությունը, լռեցնել կամ ջնջել դասագրքերից ու մարդկության գիտակցությունից, ապա դա այն պատճառով էր, որ նման հանցագործությունները միայն ողբերգություն չեն, դրանք նաև նախազգուշացումներ են. նախազգուշացում մոռացության դեմ, նախազգուշացում՝ ատելությունը տրիվիալ դարձնելու դեմ,  նախազգուշացում բռնատիրության տրամաբանության դեմ, որոնք կրկնվում են՝ դարից դար, մայրցամաքից մայրցամաք։ Մենք իրավունք չունենք լռելու։ Չպետք է մեր հայացքը դարձնենք այն ցավից, զայրույթից ու սգից, որին ի պատասխան կա հույս, մի ապագայի հույս, որտեղ հիշողությունը այլևս բեռ չէ, ուժ է։ Դա նաև հայ երիտասարդության հույսն է, որն աշխարհում ամենուր կառուցում է, ստեղծում», — ասել է Բելգիայի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Միշել դե Մաեգդը։

Բելգիացի պատգամավորը շեշտել է՝ այսօր էլ Հայաստանը վտանգված է, սպառնալիքի տակ է հարևան երկրի կողմից, որը հրաժարվում է խաղաղությունից, և շարունակում է վախեցնելու, նվաստացնելու, ճնշելու քաղաքականությունը։

«Լեռնային Ղարաբաղը հայաթափվել է Ադրբեջանի կողմից. հազարավոր տեղահանվածներ, քանդված ընտանիքներ։ Քաղաքական բանտարկյալներն այսօր էլ պահվում են Բաքվում։ Շանտաժի դիվանագիտություն է իրականացվում, երբ էներգիան վերածվում է լռեցնելու գործիքի՝ քննադատությունները կասեցնելու նպատակով»,- նշել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև