Skip to main content

Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան | Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նախնական դատալսումները նշանակվել են սեպտեմբերի 18-ին | Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան | «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» | Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» | Олимпийский спорт превращают в поле политической борьбы | Խաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը | Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ | Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է | Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել | Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը ձերբшկալվել է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգելում եմ այսուհետ հորս անունը տալ. Ծովինար Վարդանյանը՝ Էդգար Ղազարյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը գործ սարքեց մի քանի օրում, որ Սամվել Կարապետյանին պահի կալանքի տակ. Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սենց չի լինի, սա պարոն Կարապետյանի մեծարման երեկոն չէ, գոյություն ունի ռեգլամենտ. Վարդանյան | «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության ներկայացուցիչները վերահաստատել են իրենց զորակցությունը Հայոց Եկեղեցուն

Լրահոս

Բաքվի «դատավարությունները» շինծու են. այդ շոուն Ադրբեջանն անում է ներքաղաքական հարցերը լուծելու համար. Սամվել Շահրամանյան

Մենք այսօր արցախցի պաշտոնյաների հետ գտնվում ենք այստեղ՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու 110 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակին: Ցավոք սրտի, ականատես ենք նաև ցեղասպան գործողությունների շարունակականությանն ամբողջ աշխարհում, տարբեր երկրներում: Արցախի ժողովուրդը ևս զոհ է դարձել նման գործողությունների: Մենք իհարկե, դա դատապարտում ենք և տեսնում ենք, որ միջազգային հանրությունը չունի հստակ մեխանիզմներ դրանք կանխելու համար: Ցավոք սրտի, դա դեռ շարունակվում է մինչև այսօր: Այս մասին Ծիծեռնակաբերդում Armlur-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Արցախի ռազմաքաղաքական  ղեկավարությունը, որոնք գտնվում են Բաքվում, իրենք ցուցաբերել են կամային բարձր հատկանիշներ և մնալով որպես կենդանի պատանդ , ապահովել են խաղաղ բնակչության դուրսբերումը: Իրենք գիտակցելով են գնացել այս քայլին: Իմ կարծիքով, իրենք պատրաստ են դիմակայելու այս բոլոր գործողություններին, որ Ադրբեջանն իրենց դեմ կատարում է»,- նշեց նա՝ անդրադառնալով այսօր Բաքվում կայանալիք շինծու դատավարությանը:

«Մենք համարում ենք, որ այդ դատավարությունը որևէ իրավական հիմքեր չունի, շինծու է, և այդ շոուն, որն ապահովում է Ադրբեջանը, իրենց ներքին ներքաղաքական հարցերը լուծելու համար է»,- ավելացրեց Արցախի նախագահը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև