Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Էրդողանն ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել

Հարգանքի տուրք եմ մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի դաժան պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանցի հայերին և իմ ցավակցությունը հայտնում նրանց թոռներին. այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին հղած ուղերձում, փոխանցում է Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» թերթը։

«Մենք դեռ մեր սրտերում զգում ենք Օսմանյան կայսրության ավարտին հաջորդած պատերազմի տարիներին՝ անկարգությունների, հանցավոր շարժումների, զինված խմբերի կողմից իրականացված բռնությունների և համաճարակների պատճառով կորսված կյանքերի ցավը», — ասել է Էրդողանը, որը շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության պատմական փաստը:

Իր ուղերձում Էրդողանը պնդում է՝ «անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան և ապագան»։

«Մենք, որ դարեր շարունակ միասին ապրել ենք այս երկրի հողի վրա, այսօր էլ նախկինի պես շարունակում ենք կիսել մեր ուրախություններն ու տխրությունները: Անկախ պատճառից, մենք թույլ չենք տվել, որ մեկ մարդու նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորվի և այսուհետ էլ երբեք թույլ չենք տա։ Մեր երկրի մշակույթի, արվեստի, քաղաքականության, տնտեսության, կրթության և սոցիալական կյանքում արժեքավոր ներդրում ունեցած մեր հայ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը  կշարունակեն մնալ մեր առաջնահերթությունը, ինչպես մյուս բոլոր քաղաքացիների դեպքում…

Այս մտքերով ես անկեղծորեն կիսում եմ անցյալում հայ հասարակության ապրած ցավերը և ևս մեկ անգամ հարգանքով եմ հիշում իրենց կյանքը կորցրած բոլոր օսմանցի քաղաքացիներին», — ասված է ուղերձում։

Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանությունը խլել է ավելի քան 1,5 մլն հայի կյանք: Թուրքիան շարունակում է հերքել պատմական փաստը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև