Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Նոր լարվածություն Հնդկաստանի ու Պակիստանի հարաբերություններում. Պակիստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Հնդկաստանի ԱԳՆ

Հնդկաստանում Պակիստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սաադ Ուարայչին հրավիրվել է Հնդկաստանի ԱԳՆ: Պատճառը Հնդկաստանի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչությունն է: Այս մասին հայտնում են հնդկական լրատվամիջոցները։

Ապրիլի 22-ին Հնդկաստանի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչությունն ամենախոշորն էր վերջին տարիների ընթացքում՝ խլելով 26 մարդու կյանք։ Նրանց մեծ մասը զբոսաշրջիկներ էին։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երկրի բոլոր կուսակցությունների ղեկավարներին կոչ է արել հանդիպել հինգշաբթի՝ որոշելու, թե ինչպես արձագանքել այդ հարձակմանը:

Ինչպես հաղորդում է «Press Trust of India» գործակալությունը՝ Պակիստանի քաղաքացիներն արդեն սկսել են մեկնել իրենց հայրենիք՝ կապված հնդկական իշխանությունների կողմից դրա համար 48-ժամյա ժամկետ սահմանելու հետ:

Պակիստանը, ի պատասխան դրա, փակել է իր օդային տարածքը հնդկական ինքնաթիռների համար և նաև հայտարարել Հնդկաստանի հետ ամբողջ առևտրի անհապաղ դադարեցման մասին, ներառյալ երրորդ երկրների միջոցով տարանցումը:

The New York Times-ը (NYT) գրում է, որ միջուկային տերություններ հանդիսացող Հնդկաստանի ու Պակիստանի հարաբերությունների սրումը սպառնում է նոր զինված հակամարտությամբ։ «Կողմերի միջև լարվածության նոր ալիքը սկսվել է անցած գիշեր, և այն կլինի ավելի մեծ մասշտաբով, քան 2019 թվականի փետրվարին», — հրատարակությունը մեջբերում է պակիստանցի վերլուծաբան Սայեդ Մուհամմադ Ալիի խոսքերը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև