Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Պատրաստ եմ առաջին քայլն անել ու մեկնել Փարիզ, Բեռլին և Լոնդոն. Իրանի ԱԳ նախարար

Իրանի հարաբերությունները եվրոպական երեք երկրների` Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի) հետ վերջին տարիներին վերելքներ ու վայրէջքներ են ունեցել։ Ուզենք, թե չուզենք, այս հարաբերությունները ներկայումս գտնվում են անկման վիճակում, որովհետև յուրաքանչյուր կողմ ունի իր օրակարգը: Ստեղծված իրավիճակը երկու կողմերի համար էլ պարտություն է. այս մասին, Tasnim գործակալության փոխանցմամբ, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

«Անցյալ սեպտեմբերին Նյու Յորքում, երբ ես հանդիպեցի երեք երկրների արտաքին գործերի նախարարների և եվրոպական այլ գործընկերների հետ, առաջարկեցի երկխոսություն սկսել: Ես ասացի, եկեք առճակատման փոխարեն ընտրենք համագործակցությունը, ոչ միայն միջուկային խնդրի շուրջ, այլ ցանկացած այլ ոլորտում, որտեղ մենք ընդհանուր շահեր ու մտահոգություններ ունենք։ Ցավոք, նրանք ընտրեցին դժվար ճանապարհը։

Եվս մեկ անգամ առաջարկում եմ դիվանագիտություն. Մոսկվայում և Պեկինում իմ վերջին խորհրդակցություններից հետո ես պատրաստ եմ առաջին քայլն անել՝ մեկնելով Փարիզ, Բեռլին և Լոնդոն։ Ես պատրաստ էի դա անել նախքան ԱՄՆ-ի հետ անուղղակի երկխոսության սկսվելը, բայց երեք եվրոպական երկրներ չցանկացան։

Գնդակն այժմ եվրոպական դաշտում է: Նրանք հնարավորություն ունեն ազատվել «հատուկ շահերի խմբերի» ազդեցությունից և այլ ճանապարհ բռնել», — ասել է Արաղչին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև