Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Վլադիմիր, կա՛նգ առ. Թրամփը՝ Կիևի վրա մասշտաբային հարձակմшն մասին

Վլադիմիր, կա՛նգ առ. այս մասին Truth Social սոցկայքում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նա այսպես է մեկնաբանել Կիևի վրա այսօրվա զանգվածային հարձակումը:

«Ես գոհ չեմ Կիևի վրա ՌԴ-ի հարվածներից: Դրանք անհրաժեշտ չէին և շատ վատ պահի տեղի ունեցան: Վլադիմիր, կա՛նգ առ: Շաբաթական 5,000 զինվոր է զոհվում: Եկեք հասնենք խաղաղության գործարքին», — գրել է ԱՄՆ նախագահը:

Հինգշաբթի լույս 24-ի գիշերը Ռուսաստանի Դաշնությունը զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի քաղաքների վրա։

«Կիևը գտնվում է զանգվածային հարձակման տակ, այդ թվում՝ տարբեր ուղղություններից բալիստիկ հրթիռների հարվածներից: Արձանագրվել են նաև հակառակորդի ռազմավարական ավիացիայից նոր հրթիռների արձակումներ»,-թելեգրամյան ալիքում գրել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։

Զոհվել է 10, վիրավորվել մոտ 100 մարդ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Խարկովը նույնպես ենթարկվել է հարձակման՝ այս անգամ յոթ հրթիռային հարվածի։ Վնասվել են բնակելի շինություններ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև