Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Էջմիածնում անձրևն արտակարգ իրավիճակ է ստեղծել. վարորդների խոսքով, քաղաքապետին իրավիճակը չի հետաքրքրում

Երեկ՝ ապրիլի 23-ին, Հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել նաև Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այսօր՝ ապրիլի 24-ին, այդ իրավիճակը պահպանվում է, որը գտնվում է «Զվարթնոց» թաղամասի հարևանությամբ գտնվող կամրջի տակ։

Այսօր էլ դեռ անձրևաջրերի պատճառով նշված հատվածում, ինչպես վարորդներն էին ասում, կարծես «մինի Սևանա լիճ» գոյացած լիներ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդներն ասում էին․ «Ամեն անգամ, երբ անձրևներ են տեղում, այդ հատվածում ոչ թե ավտոմեքենաներով, այլ նավակներով պետք է տեղաշարժվել, կամ էլ պետք է շրջանցել, որովհետև Էջմիածնի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Դիանա Գասպարյանի գլխավորությամբ, ժամանակ չունեն վարորդներիս փրկել էս վիճակից։ Էսօր մի քիչ փառք ա, երեկ ավելի անտանելի էր։ Մոտ 30-ից ավելի ավտոմեքենաները մնացել էին ջրի մեջ։ Վարորդները մեկմեկու օգնելով ավտոմեքենաները հանեցին, բայց հետո էլ մի քանի ժամ ավտոմեքենայի վրայից պոկված համարներն էին փնտրում։

21-րդ դար ու այսպիսի բարձիթողի վիճակ, այն էլ որտեղ՝ հայության կողմից հոգևոր մայրաքաղաք անունը ստացած Էջմիածնում։ Էլ չենք ասում, որ զբոսաշրջիկների բավականին մեծ հոսք կա, այդ թվում այսօր, երբ համայն հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը ու մարդիկ, այցելելով մեր հոգևոր քաղաք, նման պատկերի են ականատես լինում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև