Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Հայոց ցեղшսպшնnւթյունն Օսմանյան կայսրությունում քրիստոնեության վերացման սկիզբն էր. Վառնայի ավագանու անդամներ

Բուլղարիայի Վառնա քաղաքի քաղաքային խորհրդի անդամները խորհրդարանի՝ ապրիլի 24-ի նիստի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բուլղարիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, լիագումար նիստերի դահլիճում Բուլղարիայի հայ համայնքի անունից ներկայացվել է հռչակագիր, որտեղ հիշատակվում է, որ 110 տարի առաջ հայերի դեմ դաժան ոճրագործություն է իրականացվել և 1,5 միլիոն անմեղ մարդ է սպանվել։

110 տարի է անցել այն ժամանակից, երբ Օսմանյան կայսրությունում հայ խաղաղ բնակչության դեմ կատարվեց չլսված հանցագործություն, 110 տարի՝ առանց որևէ մեկի պատասխանատվության, 110 տարի աշխարհը չմոռացավ, բայց մենք՝ կոտորված հայերի ժառանգներս, հիշում ենք նաև, թե ինչ է կատարվել մեր նախնիների հետ»,- ասված է հռչակագրում:

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վառնայի ավագանու «Վերածնունդ» խումբը նույնպես հայտարարություն է տարածել։

«1915 թվականի ապրիլի 24-ը մութ օր է մեր հայ եղբայրների և ընդհանրապես քրիստոնեության համար: Սա Օսմանյան կայսրությունում քրիստոնեության վերացման սկիզբն էր ավելի քան 100 տարի առաջ: Ցեղասպանությունը սկսվեց 1915 թվականին Կոստանդնուպոլսում 235 հայ մտավորականների ձերբակալմամբ և մեկ տարում 1,5 միլիոնով մարդու մահով: Նրանցից ոմանք Բուլղարիայում ընդուվեցին որպես փախստական »,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ հայերը բուլղարական հասարակության անբաժան մասն են։ Նրանք ունեն իրենց մշակութային կազմակերպությունները, եկեղեցիները, դպրոցները, հուշարձանները, մշակութային միջոցառումները, որոնց միջոցով պահպանում են իրենց ինքնությունը։ Երկու ժողովուրդների պատմությունն ու ճակատագիրը խորապես կապված են, ինչի պատճառով էլ կարևոր է փոխադարձ աջակցություն ցուցաբերելը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև