Skip to main content

Ռուբլին թանկացել է, դոլարը` էժանացել. տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 22-ի դրությամբ | Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3 ամսով | Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի | Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո | Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին | Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը | Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին | Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը | Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով նախարար աշխատեն. Տարոն Չախոյանը դժգոհ է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ին ՏԻՄ ընտրություններում մեծ փորձություն է սպասվելու. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր. Իշխան Սաղաթելյան | Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից | Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Արթուր Ալեքսանյանի եղբայրը վրաերթի է ենթարկել երկու երեխայի. Գյումրիում վաղը բողոքի ակցիա է լինելու. Irakanum.am

Irakanum.am–ի ունեցած հավաստի տեղեկություններով վաղը Գյումրիում մեծ բողոքի ցույց է սպասվում։ Գյումրեցիները պատրաստվում են փակել Գյումրու կենտրոնական փողոցներից մեկը՝ Սայաթ Նովա փողոցը՝ Դրամատիակական թատրոնի հատվածում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ ակցիային կմիանան նաեւ դերասաններ։ Բանն այն է, որ Թատրոնի դիմացի գծանշումների վրա պարբերական բնույթի են ավտովթարները։ Բնակիչները պահանջելու են հանել այդ հատվածում գծանշումները։Այսօր հերթական ավտովթարն է գրանցվել՝ այս անգամ հունահռոմեական ոճի գյումրեցի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի եղբոր մասնակցությամբ։ Մեր ունեցած տեղեկություններով՝ մեքենան, որը վարել է հայտնի մարզիկի եղբայրը, երկու մանկահասակ երեխաների է վթարի ենթարկել քաղաքի կենտրոնում։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Գյումրի քաղաքի այդ հատվածում վրաերթ է տեղի ունեցել։ Սարգսյանն ասաց, որ վթարի հետևանքով երկու երեխա տեղափոխվել են հիվանդանոց։ Գործն ուղարկվել է քննչական։ Այլ մանրամասներ՝ ավելի ուշ։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև