Ծաղկազարդին Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցու խորանը դպրաշատ էր | «Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բшխվել են «BMW»-ն և «Opel Zafira»-ն, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է | Ոսկու գինը կտրուկ նվազել է | Գլխավոր դատախազությունը պահանջում է «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրեն Աշոտ Երիցյանից բռնագանձել 6 անշարժ գույք, դրամական միջոցներ | Ուժեղ քամու հետևանքով Երևանի կենտրոնում արձանագրվել է փոշու կոնցենտրացիայի զգալի աճ | «Ես ափսոսում եմ, որ հազար ու մի հարց չեմ տվել մայրիկիս, քանի դեռ նա կար». Նազենի Հովհաննիսյան | Գլխավոր դատախազությունը պահանջում է Վայոց ձորի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ | 100 օրվա ընթացքում Թրամփի թիմի հետ ՀՀ իշխանությունների շփումներն առանձնապես արդյունքներ չեն տվել և այլ տարբերակների են դիմել. հետազոտություն | Պուտինը պետք է Զելենսկու հետ անձամբ հանդիպի Ստամբուլում. Ֆրանսիայի ԱԳ նախարար | Երևանում կասեցվել է կարագի արտադրամասի արտադրական գործունեություն | Բնակարան, տուն, հողամասեր, շուրջ 34 մլն դրամ եկամուտ. Սրբուհի Գալյանը ներկայացրել է հայտարարագիրը | Նորընտիր Հռոմի Պապն առաջին արտագնա այցը կարող է կատարել Թուրքիա | Այնթապում համագյուղացիներին uպшնելnւ նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակը. 47-ամյա տղամարդը կալանավորվել է | Կբողոքարկեմ նրա անգործությունը. Ռուբեն Ռուբինյանը «նպատակահարմար չգտավ» ընդունել Էդգար Ղազարյանին | Գառնի գյուղում բախվել են «Suzuki»-ն ու «Opel»-ը. կա 3 տուժած

Լրահոս

Ռուսաստանում փնտրտուքի մեջ են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ հայաստանյան իրադարձություններով նաեւ դրսում գտնվող հայ համայնքներն են անհանգստացած, եւ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններում էլ են փնտրում քաղաքական, հասարակական գործիչներ, որոնք կարող են գալ Հայաստան եւ դերակատարում ունենալ, իշխանություն ձեւավորել։ Պարզ է, որ Ռուսաստանի կառավարող օղակներում եւս փնտրտուքների մեջ են, թե ում վրա կարող են խաղադրույք դնել կամ հայաստանյան ներքաղաքական կյանքում ում կարող են ակտիվացնել։ Ըստ այդմ, տարբեր շրջանակներում տարբեր անուններ են քննարկվում։ Օրինակ, Արթուր Ջանիբեկյանի անունն է շոշափվում։ Իսկ վերջերս որոշ գիտական շրջանակներում քննարկվել է ռուսաստանցի քաղաքագետ, վանաձորցի 36-ամյա Հենրիկ Սարդարյանի անունը։ Նա 15 տարեկանում ընդունվել է Մոսկվայի MГИMO-ն, 2010 թվականին ավարտել, այժմ քաղաքական գիտությունների դոկտոր է, Ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, MГИMO-ի կառավարման եւ քաղաքականության ֆակուլտետի դեկանը: 2020 թվականին նշանակվել է Ռուսաստանի ներկայացուցիչ՝ ՄԱԿ-ի պետական կառավարման գծով փորձագիտական կոմիտեում։

Նաեւ ՌԴ Հասարակական պալատի անդամ է, պարբերաբար մասնակցում է ռուսական հեռուստաալիքների քաղաքական թոք-շոուներին։ Նա բավականին ազգայնական հայացքներ ունի, չնայած տեւական ժամանակ Ռուսաստանում է ապրել, բայց նացիոնալիստ հայ է համարվում, միայն այն փաստը, որ նա ադրբեջանական մամուլի մշտական թիրախներից է, խոսում է այդ մասին։ Ռուսական որոշ շրջանակներ չեն բացառում, որ նա կարիերան կշարունակի հայրենիքում՝ Հայաստանում»։

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև