ՀՀ տարածքում կրшկոցներ, պшյթյուններ չեն արձանագրվել․ ՊՆ | Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի Սարգսյան | Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ. փաստաբան | «Իրանը թող չմոռանա, թե ինչպես վերջ տվեցինք հայկական օկուպացիային». Ադրբեջանի նախագահ | Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և uպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էuկալացնելու. ադրբեջանագետ | Արցախի հարցում արտաքին ուժերը չէին կարող մեզ կապիտուլացնել. Սերժ Սարգսյան | Ադրբեջանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած չար ուժ իրենց դեմ կտեսնի մեր «երկաթե բռnւնցքը». Ալիև | Ինչպես վերջ ենք դրել «հայկական օկուպացիային», այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, և թող Իրանը չմոռանա դա. Ալիև | Մենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ․ Մարտուն Գրիգորյան | Իրանի կողմից աhաբեկչական գործողություն է իրականացվել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջան պետության դեմ. Ալիևի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ | Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի տարածքի ուղղությամբ шնօդաչուի արձակման մասին տեղեկությունը | Արշակ Սրբազանը կալանքից ազատ է արձակվել. փաստաբան | Ադրբեջանի ՊՆ-ն էլ է դատապարտել Իրանի հարձակումը և պատրաստում է պատասխան միջոցառումներ | Թեհրանը hարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին. Իրանի փոխարտգործնախարար | Ռուսկան ռամաբազան չի փակում դեպի Արևմուտք տեսադաշտը․ Փաշինյան

Լրահոս

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին՝ պաշտպանելով WBU-ի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝ ադրբեջանցի մրցակից Զաբեհ Շամիևի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան։

Այս հաղթանակով Սաքունցը հաջողությամբ պաշտպանեց WBU (World Boxing Union) վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը և միաժամանակ դարձավ միջազգային գոտու հաղթող։

Մենամարտը տեղի ունեցավ Ռուսաստանի մայրաքաղաքի «Կռիլյա սովետով» հարթակում՝ լարված և լեցուն մթնոլորտում։ Սաքունցը հենց առաջին վայրկյաններից ցուցադրեց իր տեխնիկական և ֆիզիկական առավելությունները՝ վերահսկելով ռինգի յուրաքանչյուր վայրկյանը։ Երկրորդ ռաունդում հարվածների ուժեղ և ճշգրիտ շարքից հետո մրցավարը կանգնեցրեց մենամարտը՝ գրանցելով ադրբեջանցի մարզիկի նոկաուտը։

Մենամարտից հետո իր ելույթում Յուրի Սաքունցը հաղթանակը նվիրեց հերոսական «Արաբո» ջոկատի մարտիկներին՝ նշելով, որ նրանց խիզախությամբ ոգեշնչվում է մինչ օրս։ Նա ընդգծեց, որ այս հաղթանակը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, խորապես խորհրդանշական և ազգային նշանակություն է ստանում։

«Սա երկար ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Բայց առավել քան երբևէ, այսօր այն ունի հոգևոր իմաստ։ Ես այն նվիրում եմ հերոսներին, ովքեր անձնվիրաբար ծառայում են մեր հայրենիքի ուժեցացմանը՝ Հայաստանից, թե սփյուռքից։ Նրանց ոգին միշտ ուղեկցում են ինձ ռինգում։ Շնորհակալ եմ բոլորին՝ աջակցության, ուժի և հավատքի համար», — ասաց Յուրի Սաքունցը։

Այս հաղթանակով Սաքունցը ամրապնդեց իր դիրքը միջազգային վարկանիշներում՝ բացելով նոր հեռանկարներ իր մարզական ուղու համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031