Կարծում եմ՝ Աննա Հակոբյանի պահվածքով պետք է զբաղվի իր ամուսինը. Ռուբեն Մխիթարյան | Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս | Հայաստանի Հանրապետությունը սպասում է ձեզանից յուրաքանչյուրին՝ ձեր տաղանդով, ուժով ու նվիրումով, որովհետև Հայաստանը դուք եք. Նաիրի Սարգսյան | Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողը ձերբակալվել է | Թրամփը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման մասին | Այսօր պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխված 217 մեքենայից 127-ի ղեկին եղել են անչափահասներ | Զավեշտալի է, որ 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմը ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել հայ ժողովրդի պատմականությունը. Մայր Աթոռ | Սաղմոսավանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը | Եթե կառավարությունը չի տրամադրում համոզիչ բացատրություն ԱՆԻՖ-ին հատկացված միլիոնավոր դոլարների մասին, Փաշինյանի կառավարությունը կարող է արժանանալ անկախությունից ի վեր ամենակոռումպացվածի կոչմանը. Օսկանյան | 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ChatGPT ի ուսուցման փուլերը «Կյանք 2 0» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաղթական մուտքով կվերդառնամ Հայաստան․ Արշակ Կարապետյան | Տավուշում զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել է «07»-ի վրա. կա 1 զոհ | Աnւտիզմ ունեցող երեխային «Վերջին զանգին» չմասնակցելուն խոչընդոտելը հակամանկավարժական արարք է. կրթության փորձագետ | 2025 թվականի ապրիլին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը 783,547 է

Լրահոս

Սկզբնական շրջանում ես հանդիպել եմ և ՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և ՛ Ռոբերտ Քոչարյանի, և ՛ Սերժ Սարգսյանի հետ. Շահրամանյան

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կանգնած է ծանր և դժվար որոշում կայացնելու փուլում և օրեր անց պետք է իրենք որոշում կայացնեն՝ ինչ ճանապարհով են իրենք շարժվելու: Իրենց հետ քննարկել եմ նաև իմ տարբերակները և նորից իմ աջակցությունը հայտնել: Այս մասին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի հետ հանդիպելուց հետո ասել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Ես կաշկանդված չեմ որևիցե մեկի հետ հանդիպել: Սկզբնական շրջանում ես տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, նախագահների հետ հանդիպումներ ունեցել եմ: Ունեցել եմ հանդիպում և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի հետ»,-ասել է Արցախի նախագահը:

Խոսելով արցախցիների սոցիալական աջակցության դադարեցման մասին՝ Շահրամանյանն ասաց. «40+10 հազար աջակցությունը դադարեցնելը կնշանակի, որ հազարավոր մարդիկ կհայտնվեն փողոցներում: Չեն ունենա հնարավորություն բնակարաններ վարձել և շարունակել մինիմալ պայմաններում ապրել»:

«Արցախցիների հավաքական վերադարձը դա միջազգային իրավունք է: Դա պիտի մնա օրակարգում և մենք իրավունք ունենք արժանապատիվ, անվտանգ վերադարձ ապահովելու:

Այդ նպատակով Արցախի Աժ-ի  կողմից ստեղծված է հանձնախումբ, որը ղեկավարում է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը և ես կարծում  եմ, որ էֆեկտիվ աշխատանքներ են իրականացնում»:

Խոսելով Արցախի ներկայացուցչության դեմ տեղի ունեցած ակցիայից՝ Շահրամանյանն ասաց, որ ակցիայից հետո խոսել է Սամվել Բաբայանի հետ և նա նրան տեղեկացրել է, որ նա կապ չունի ակցիայի հետ:

«Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կարող են պահանջել այս իշխանությունները ձևավորած քաղաքացիները: Մենք այո, ունենք մեր դիրքորոշումները, բայց այս պահին ես ճիշտ չեմ գտնում ասել: Որպես Արցախի պաշտոնյա, ես այս պահին կոռեկտ չեմ համարում իմ դիրքորոշումն ասել»,-ասել է Շահրամանյանը:

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև