ՊԵԿ-ի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես անհասանելի է | Վանաձորում մեքենա է այրվել | Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը | Մինչ ինձ թիրшխավորում էին ամենապիղծ պիտակավորումներով և նվшստшցումներով, ես զբաղված էի գործով՝ իմ երկրի, հայրենիքի, ժողովրդի և պետության համար․ Աննա Հակոբյան | ԱԺ ընտրություններն իշխանության համար լինելու են կյանքի ու մшhի պայքար. Վազգեն Մանուկյան | Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել են 2 «Mercedes»․ կան տուժածներ | Դուք պայքարում եք երևանցիների շահերի դեմ․ ավագանու անդամը՝ «կարմիր գծերին» առնչվող դատական որոշումը քաղաքապետարանի կողմից բողոքարկելու մասին | Տղե՛րք, դուք հաստա՞տ հետընտրական համագործակցության ջատագով եք | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմպիչմենտը և ընտրութունը տապալվելու են, եթե համազգային ճակատ չկա | Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն | Դիլիջան-Երևան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է | Արցախի Մարտունի քաղաքում nչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը | Երևանի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ դատարանն անվավեր է ճանաչել․ որոշումը կբողոքարկվի. Կոստանյան | Ծաղկաձորում կվադրոցիկլի ղեկին շրջանավարտներ են եղել. մահացածները 18–ամյա աղջիկներ են եղել | Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով

Լրահոս

ԱՆԻՖ-ում տեղի են ունեցել համակարգային խոշոր կոռուպցիոն գործարքներ, դրանցից չէր կարող անմասն մնալ ոչ ԱՆԻՖ-ի տնօրենը, ոչ նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը. Թովմասյան

Ուզում եմ մեզ որևէ տեղեկություն  հայտնեք Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենախոշոր  կոռումպացված գործի մասին՝ այն է  պետություն-ձեռնարկատեր ներդրումային ԱՆԻՖ հիմնադրամի մասին: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:

Թովմասյանը հայտարարեց, որ ԱՆԻՖ  հիմնադրամով 25 միլիարդ դրամ  փոշիացվել է։

«Այս գործը քննվում է 2022 թվականից։ Երևի կարելի է  դասակարգել  այն գործերի շարքին, որ կա գործ, բայց չկան մեղադրյալներ։ Այս  գործով ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի՞, թե՞ ոչ։

Ես ուզում եմ հիշեցնել, որ  այստեղ տեղի է ունեցել համակարգային խոշոր կոռուպցիոն գործարքներ, դրանցից չէր կարող անմասն մնալ ոչ ԱՆԻՖ-ի տնօրենը, ոչ նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը 2019 թվականին հպարտանում ու պարծենում էր, որ դարի կարևորագույն մարմինն է ձևավորվել, որը փրկելու է  մեզ և ներդրումները  հոսելու են Հայաստանը։

Ներդրումները ոչ միայն չհոսեցին, այլ հպարտ  հարկատուների գրպանից 25 միլիարդ դրամ  հօդս ցնդեց և Հայաստանի դեմ արբիտրաժում գործ կա Էյր  Արաբիայի մասով։ Ուզում եմ հիշեցնել, որ այս կառույցում աշխատել են ուժային կառույցների ներկայացուցիչների հարազատներ, բարեկամներ, ընտանիքի անդամներ։

Նրանք ստացել են միլիոնավոր դրամների աշխատավարձեր։ Հիմա չկա ԱՆԻՖ-ը, այդ մարդիկ չկան։ Անհասկանալի էր, թե ի՞նչ ծառայություն էին նրանք մատուցում այդ խոշոր աշխատավարձերը ստանալով»,- ասաց Թ. Թովմասյանը։

Նա նշեց, որ եթե եզրափակիչ խոսքում դատախազը չանդրադառնա այս և իր կողմից բարձրաձայնված մյուս գործերին, գոնե լիագումար նիստի ժամանակ անդրադառնա։

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև