ՍԴ որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները, թե ոչ. Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՊՀ շրջանակներում համագործակցության ամրապնդումը համակարգերի կայունության բարձրացմանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու | Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնшպետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում | Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա | «Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատեր Յուրա Ղարիբյանը` «Շանթի Յուրան», ցուցմունք է տվել Աղվան Հովսեփյանի դեմ | Ժողովրդավարության «բաստիոնը» օր օրի փլուզվում է․ Իրինա Յոլյան | Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը | Փաշինյանի իշխանությունը համալրեց նախկին իշխանությունների շարքը, որոնց լեգիտիմության նկատմամբ հասարակությունն ունեցել է խորը կասկածներ․ Մանե Թանդիլյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ ՍԴ-ում | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Միքայել Սրբազանին դիմավորել Գյումրիում | Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ | Եթե գործող իշխանությունը չի ստացել օրինական մեծամասնություն, ապա այդ ձայները պատկանում են ընդդիմությանը՝ որպես ամբողջություն․ Վարդան Օսկանյան | Ալեն Սիմոնյանի վարքագծից ամենաշատ տուժածներից մեկն էլ ես եմ. բայց ի՞նչ տարբերություն ոչ լեգիտիմ խորհրդարանի խոսնակն ով է․ Անի Գևորգյան | ՈՒՂԻՂ. Ընտրությունների արդյունքները քննարկվում են ՍԴ-ում

Լրահոս

Դուք բոլոր ժամանակների ամենահայասեր Հռոմի պապերից եք, որը հարգեց և սիրեց հայ ժողովրդին և որոշեց իր քաղցր ժպիտով, սիրով ու հոգատարությամբ, անկեղծ մղումներով, հոգով ու սրտով բուժել հայ ժողովրդի արնահոսող վերքերը. Միքայել Մինասյանը՝ Ֆրանցիսկոս Պապի մասին

Դուք բոլոր ժամանակների ամենահայասեր Հռոմի պապերից եք, որը հարգեց և սիրեց հայ ժողովրդին և որոշեց իր քաղցր ժպիտով, սիրով ու հոգատարությամբ, անկեղծ մղումներով, հոգով ու սրտով բուժել հայ ժողովրդի արնահոսող վերքերը։ Հայ ժողովրդի շնորհակալ որդիները, համոզված եմ, Ձեզ երբեք չեն մոռանա։

Ֆեյսբուքի էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ որոշ դրվագներ ներկայացնելով Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ շփումներից ու նրա հայաստանյան այցից․

«Այո, Ձերդ Սրբություն, ծիրանը մենք համարում ենք հայկական միրգ։ Հիշում եք, մեր ծանոթության առաջին հանդիպումներին, երբ զրույցը երկարում էր, պաշտոնականից դառնում անմիջական, Ձեզ պատմեցի, որ դուդուկը պետք է պատրաստված լինի ծիրանի փայտից։ Դուք հարցրիք ինչո՞ւ, որ ձայնը լինի քա՞ղցր։ Պատասխանեցի՝ ոչ, հավանաբար այդ փայտն է դուդուկի հնչյունը ամենամոտը դարձնում մարդկային ձայնին։ Ինձ ընդհատեցիք նկատելով, թե՝ ոչ, պետք է քաղցր հնչի, մեր կյանքն առանց այդ էլ դառն է, այն պետք է միշտ քաղցրացնել։

Այդ երկխոսությունը հիշեցի 2015 թվականի պատմական պատարագի ժամանակ, երբ Սուրբ Պետրոսում հնչում էր հայկական դուդուկը։ Ես եղել եմ բազմաթիվ պատարագների, բայց միայն այնտեղ, Ձեր կամքով և որոշումով ծեսում հատուկ ընդգրկվեց և պատարագի ժամանակ հնչեց ծիրանածոր հայկական դուդուկը։ Ծիրանի պես քաղցր։

Երբ ծրագրում էինք Ձեր այցը Հայաստան՝ որպես Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր, նկատեցի, որ ժամկետը համընկնում է ծիրանի նոր բերքի հետ, որը կարող եք համտեսել։ Այդ երկու օրերի ընթացքում, որ անցկացրիք Հայաստանում, երեխայի Ձեր ժպիտով, անընդհատ ծիրան էիք փորձում, հայացքով ինձ փնտրում էիք և ցույց տալիս ծիրանի մի կեսը։

Իսկ ես ամեն անգամ հիշում էի, որ չնայած բոլոր ճնշումներին Հայաստան չգնալ, իսկ եթե գնալ, ապա այցը դարձնել ռեգիոնալ և միացնել Վրաստանն ու Ադրբեջանը, դուք պնդեցիք. պետք է գնալ Հայաստան, ոչ առաքելական այցով, այլ որպես ուխտագնաց, որպես հայ ժողովրդի եղբայր և գիշերել։ Եվ ժպիտով ավելացրիք. մնանք 2 օր, որ նաև շատ ծիրան ուտենք։

Մեկ տարի անց, ի հիշատակ Ձեր այցի, Ձեզ ուղարկեցի Հայաստանից բերված մի զամբյուղ ծիրան։ Դուք շնորհակալություն հայտնեցիք նամակով։ Հուզվեցի, երբ տեսա, որ գրել եք անձամբ։ Ե՛վ նամակը, և՛ նույնիսկ ծրարի վրայի հասցեն։

Նամակում խոսում էիք քաղցրության մասին, որ ծիրանի համը հիշեցրեց Ձեր քաղցր օրերը Հայաստանում։ Այդ հուշերն ու ծիրանահամը դուք վերադարձնում էիք նույն ջերմությամբ դեպի Հայաստան և դեպի ինձ։

Նամակի վերջում խնդրել էիք, որ աղոթելիս Ձեզ չմոռանամ։ Երբեք չեմ մոռանա։ Աղոթեցի 3 օր առաջ Ձեր կողքը՝ Սուրբ Պետրոսում։ Մենակ չէի աղոթում։ Հարյուր հազարավոր մարդկանց կողքին, նրանց հետ ու բոլորս՝ Ձեր համար։

Վերջին հրաժեշտին էլ հիշեցի Ձեր բառերը քաղցրության մասին։ Երևի դրախտում ծիրան աճում է։ Չէ որ ըստ լեգենդի, միակ միրգը, որը Նոյը գաղտնի անցկացրել է տապան, եղել է ծիրանը։ Արարատից իջնելիս այն տնկվեց Հայկական լեռնաշխարհում։

Ձեր դերը հավատավոր աշխարհում անուրանալի է, իսկ հայ ժողովրդի համար՝ պատմական։ Այն ինչ արել եք հայերիս համար՝ երբեք չի մոռացվի։

Ձեր հռչակած միակ տիեզերական վարդապետն ամենամեծ հայերից էր՝ Նարեկացին։ Ընդամենը մեկը՝ 36-ից։ Միակ հայը։ Միակ արձանը, որի վրա կա Ձեր անունը, նույնպես Նարեկացունն է, որը Վատիկանի այգիներում կանգնեցվեց Ձեր կամքով:

Վատիկանյան թանգարանների միակ հայկական նմուշը՝ խաչքարը, հենց Ձեր օրոք տեղադրվեց։ Իսկ հայկական ծիրանից պատրաստված դուդուկը հնչեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագի ժամանակ՝ նորից Ձեր կամքով։ Այդ պատարագին էլ խորանից դուք խոսեցիք 20-րդ դարի առաջին՝ հայերի ցեղասպանության մասին։

Ձեր օրոք և թույլտվությամբ հրապարակվեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վատիկանի գաղտնի արխիվները՝ մի քանի հատորով։

Դուք արել եք ավելին, քան հնարավոր էր։ Այդ պատճառով էլ բոլոր ժամանակների ամենահայասեր Հռոմի պապերից եք, որը հարգեց և սիրեց հայ ժողովրդին և որոշեց իր քաղցր ժպիտով, սիրով ու հոգատարությամբ, անկեղծ մղումներով, հոգով ու սրտով բուժել հայ ժողովրդի արնահոսող վերքերը։ Հայ ժողովրդի շնորհակալ որդիները, համոզված եմ, Ձեզ երբեք չեն մոռանա։

Այն, ինչ չի մոռացվում, դառնում է պատմություն։ Պատմություն դարձաք նաև Դուք։

Երբեք չեմ մոռանա աղոթել Ձեր համար, ինչպես խնդրել էիք նամակում։

Քաղցրությամբ՝ Միքայել Մինասյան»,- գրել է Միքայել Մինասյանը և հրապարակել Ֆրանցիսկոս Պապի նամակի լուսանկարը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև