ՍԴ որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները, թե ոչ. Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՊՀ շրջանակներում համագործակցության ամրապնդումը համակարգերի կայունության բարձրացմանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու | Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնшպետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում | Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա | «Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատեր Յուրա Ղարիբյանը` «Շանթի Յուրան», ցուցմունք է տվել Աղվան Հովսեփյանի դեմ | Ժողովրդավարության «բաստիոնը» օր օրի փլուզվում է․ Իրինա Յոլյան | Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը | Փաշինյանի իշխանությունը համալրեց նախկին իշխանությունների շարքը, որոնց լեգիտիմության նկատմամբ հասարակությունն ունեցել է խորը կասկածներ․ Մանե Թանդիլյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ ՍԴ-ում | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Միքայել Սրբազանին դիմավորել Գյումրիում | Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ | Եթե գործող իշխանությունը չի ստացել օրինական մեծամասնություն, ապա այդ ձայները պատկանում են ընդդիմությանը՝ որպես ամբողջություն․ Վարդան Օսկանյան | Ալեն Սիմոնյանի վարքագծից ամենաշատ տուժածներից մեկն էլ ես եմ. բայց ի՞նչ տարբերություն ոչ լեգիտիմ խորհրդարանի խոսնակն ով է․ Անի Գևորգյան | ՈՒՂԻՂ. Ընտրությունների արդյունքները քննարկվում են ՍԴ-ում

Լրահոս

Ձերբшկալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը

Այսօր՝ ապրիլի 26-ին, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկություն էր տարածել այն մասին, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները «Range Rover» մակնիշի ավտոմեքենա են տեղափոխել հատուկ պահպանվող տարածք: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ վարորդը ոստիկաններին է ներկայացրել արտոնյալ վարելու համար հատուկ կտրոն, սակայն ոստիկանները պարզել են, որ այն կեղծ է, ինչի համար էլ վարորդին, նաև ուղևորին, կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին, իսկ ավտոմեքենան՝ հատուկ պահպանվող տարածք:

Դեպքի փաստով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, և կասկածյալները ձերբակալվել ու տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Range Rover» մակնիշի ավտոմեքենայում որպես ուղևոր եղել է քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկը, ով նույնպես ձերբակալվել է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև