Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Ադրբեջանը փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ իրանագետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի վաղվա այցն արհեստածին Ադրբեջան գրեթե ոչինչ չի փոխելու երկկողմ խնդիրների այն բարդ հանգույցում, որոնք, ըստ էության բազմաթիվ կետերում անլուծելի են։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Բաքվի բարբարոսական վարչախումբը, սակայն, փորձելու է այցը լիուլի օգտագործել նաև հակահայկական նպատակներով։ Ըստ այդմ, պետք է նկատի ունենալ, որ Իրանի դիրքորոշումներում որևէ դեպքում չի կարող լինել փոփոխություն կամ մեղմացում, այսպես կոչված, «Թուրանական միջանցքի» (Բաքվում այն հորջորջում են «Զանգեզուրյան միջանցք» հորինովի անվանումով), որովհետև դա ուղղակիորեն հակասում է Թեհրանի կենսական շահերին։

Իրանը որևէ այլ հակահայկական հարցով չի կարող պայմանավորվել Բաքվի բարբարոսակսն վարչախմբի հետ, քանի որ դա նույնպես չի բխում Թեհրանի շահերից։ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի կողմից արդեն իսկ շրջանառության մեջ դրված կեղծ թեզը, թե, իբր, հայկական կողմից «Թուրանական միջանցքի» չտրամադրման դեպքում Նախիջևանի հետ ցամաքային հաղորդակցությունը կիրականացվի Իրանի տարածքով, զուտ ճնշման պրիմիտիվ գործիք է Հայաստանի վրա, քանի որ այդ հաղորդակցությունը ԽՍՀՄ փլուզումից ի վեր եղել է հենց Իրանի տարածքով՝ բնականաբար, իրանական լիակատար վերահսկողության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև սահմանափակումների ներքո»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև