Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Ինչպես է ԱԺ-ն մսխում հպարտ հարկատուների գումարները կամ դիմում վարչապետին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ալեն Սիմոնյանի ղեկավարած ԱԺ-ն բացօթյա սրճարանի միայն բարի համար 11,5 մլն (մոտ 30 հազար ԱՄՆ դոլար)դրամ է ծախսել, 3-4 անգամ տոմետներ շարելու պայմանագիր է կնքել և երկու անգամ ավելի աթոռ ու սեղան գնել:

Եթե տոմետների և այլ սարքավորումների գնումները բաց և հասանելի են, ապա մյուս գնումները Ազգային ժողովը փորձել է թաքցնել։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ նույն 2024 թվականին ՀՀ ԱԺ սրճարանի համար «Նորայր Սարգսյան» ԱՁ-ից մեկ անձից գնման արտոնյալ ընթացակարգով ձեռք է բերվել 11 սեղան, որի համար վճարվել է 2 մլն 750 հազար դրամ: Գնվել է նաև 62 աթոռ, որի համար վճարվել է 976 հազար 500 դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտել էր նաև, որ բացի «Նորայր Սարգսյան» ԱՁ-ից, Ազգային ժողովը բացօթյա սրճարանի համար աթոռներ և սեղաններ է ձեռք է բերել նաև ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ից. 50 աթոռ և 8 սեղան՝ ընդհանուր 3 մլն 381 հազար դրամ արժեքով։

Ստացվում է, որ Ազգային ժողովի բացօթյա սրճարանի համար ընդհանուր առմամբ գնվել են 19 սեղաններ և 112 աթոռներ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է (տե՛ս լուսանկարը), որ ԱԺ սրճարանի տարածքում այս պահին տեղադրված են ընդամենը 56 աթոռ և 11 սեղան և հարց է առաջանում, թե որտեղ են պետբյուջեի հաշվին գնված 56 աթոռները և 8 սեղանները:

Նաև փոքր, բայց մի թանկարժեք ջրվեժ կա ԱԺ սրճարանում. «Հայկ Սարգսյան» ԱՁ-ից դեկորատիվ ջրվեժը գնվել է 3 մլն 470 հազար դրամ արժեքով:

Ի դեպ, այս սրճարանը կառուցվեց այն հատվածում, որտեղ տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարները եղևնիներ էին տնկել՝ ի հիշատակ իրենց այցելության: Ալեն Սիմոնյանը որոշեց մաքրել հիշատակ եղևնիները՝ փոխարենը սրճարան կառուցելով, որից օգտվում են ԱԺ աշխատակազմի արտոնյալները և ղեկավարության մտերիմները: Մյուս աշխատակիցները աշխատում են աշխատասենյակներում: Եվ հարց է առաջանում՝ 10-20 հոգու համար արժե՞ր պետբյուջեից 100 հազար դոլարից ավելի գումար ծախսել՝ սրճարան կառուցելու համար:»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև