Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել արևմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Էստոնիա կատարած պաշտոնական այցով Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արեւմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը, որ Մոսկվա առաջիկայում կատարելիք այցը հնարավոր դառնա։ Արեւմուտքը բացահայտորեն ուլտիմատում է տվել մայիսի 9-ին` հաղթանակի շքերթին Մոսկվա մեկնելու կապակցությամբ, եւ Փաշինյանին նաեւ ասվել է, որ հայ-ռուսական հարաբերությունների ջերմացումն իրենց համար ընդունելի չէ։ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Կայա Կալլասը շաբաթներ առաջ հրապարակային  հայտարարեց, որ ԵՄ անդամության թեկնածու երկրները պետք է չմասնակցեն Մոսկվայի զորահանդեսին։

Իսկ Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեն էլ ակնարկել էր այս արգելքը խախտողների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին։ Նշենք, որ Հայաստանը թեեւ ԵՄ անդամության թեկնածու չէ, սակայն ՀՀ ԱԺ-ն ընդունել է «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Կայա Կալլասն էստոնացի է, նախկինում երկրի վարչապետի պաշտոնն է զբաղեցրել: Փաշինյանը, ըստ իշխող թիմում շրջանառվող կարծիքի, Մոսկվայից առաջ հատուկ մեկնել է Էստոնիա՝ Արեւմուտքին իր հավատարմությունը վերահաստատելու եւ ուղերձ հղելու, որ ստիպված է գնում Մոսկվա՝ Ռուսաստանից սպասվող հարվածը կանխելու համար։ Երեկ նա Տալինում անգամ հարգել է կոմունիզմի զոհերի հիշատակը․ 1949-ին, ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ, 22 հազար էստոնացիներ են աքսորվել Կրասնոյարսկի, Նովոսիբիրսկի, Իրկուտսկի եւ Օմսկի մարզեր»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև