Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Աննա Հակոբյանի օգնականը թիրախավորել է Oragir.News-ի լրագրողին. ահազանգ

Մամուլի ազատության համաշխարհային օրվան ընդառաջ ժողովրդավարության հակառակորդները մամուլի ազատության դեմ կազմակերպված հարձակում են սկսել։ Մի քանի օր շարունակ Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր, ենթադրաբար՝ ՔՊ համակիրներ ու ֆեյքեր, անձնական վիրավորանքներ, թիրախավորված սպառնալիքներ են հասցեագրում Oragir.News-ի լրագրող Անահիթ Ա. Ղազարենցին, փորձում արգելափակել նրա էջը։

Ինչո՞ւ են հարձակվել Oragir.News-ի լրագրողի վրա։

Ապրիլի 25-ին Oragir.News-ի լրագրողը փորձել է մասնակցել Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի շենքում կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված Ռաֆիկ Հարությունյանի հիշատակին։ Հիշատակի միջոցառմանը մասնակցել է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, քանի որ զոհվածի մայրը՝ Վարդուհի Մանուկյանը նրա օգնականն է։

Միջոցառումը դեռ չէր սկսվել, երբ Աննա Հակոբյանի օգնական Վարդուհի Մանուկյանը, տեսնելով Oragir.News-ի լրագրողին, սկսել է գոռգոռալ և ասել. «Ազատի էս տարածքը, ես թույլ չեմ տա, որ դու ներկա լինես իմ տղայի միջոցառմանը և հարամ անես»: Լրագրողն, ի պատասխան Աննա Հակոբյանի օգնականի ագրեսիվ պահվածքին, ասել է, որ իր աշխատանքն է անում։ Վարդուհի Մանուկյանը սպառնացել է, որ կջարդի գլուխը։

Լրագրողը չի տրվել Աննա Հակոբյանի օգնականի հակահասարակական սադրանքին ու սպառնալիքներին, համարժեք չի հակադարձել, այլ սոցցանցի իր էջում գրել է. «Ցավով պետք է արձանագրել, որ չլիներ պատերազմը որոշ ծնողներ նույնիսկ բարձրագույն կրթություն չէին ունենա։ Աչք եմ փակում զուտ նրա համար, որ հերոսածին մայր ես տիկին, թե չէ վաղուց էի … լավ հեչ։ Աստված լինի դատավորը»: Ակնարկը վերաբերում է Վարդուհի Մանուկյանին, որը 2024-ին Աննա Հակոբյանի օժանդակությամբ ստացել է բարձրագույն կրթության դիպլոմ։

Անահիթ Ղազարենցը դուրս է եկել շենքից և միջոցառման ողջ ընթացքում մնացել դրսում՝ անձրևի տակ։

Այնուհետև ժամեր անց լրագրողը, ընդառաջ գնալով սրտացավ մարդկանց հարցերին, ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ սպառիչ պարզաբանել է, թե ինչ է կատարվել իր և Աննա Հակոբյանի օգնականի միջև։ Դրանից հետո լրագրողի դեմ կազմակերպված և ուղղորդված գրոհ է սկսվել ֆեյսբուքյան հարթակում, հայհոյանք, վիրավորական ու սպառնալի գրառումներ են արվել նրա հասցեին։ Մի խումբ անձինք մի քանի օր է՝ լծվել են նրա ֆեյսբուքյան էջն արգելափակելու գործին։

Oragir.News-ն Անահիթ Ա. Ղազարենցին այսօրինակ թիրախավորելը դիտում է որպես կազմակերպված արշավ մամուլի ազատության դեմ, զանգվածային խուլիգանություն, հանրությունը ատելությամբ պառակտելու վտանգավոր միտում, անձի արժանապատվությունն ու լրագրողի մասնագիտական բարի համբավը վարկաբեկելու եղկելի փորձ, լրագրողի հանդեպ ատելություն գեներացնելու հակաժողովրդավարական քայլ։

Oragir.News-ը դիմում է մամուլի ազատության ջատագովներին, տեղական և միջազգային լրագրողական կազմակեպություններին, իրավապաշտպան հանրությանը, խնդրելով՝ դատապարտել լրագրողին թիրախավորելու, սպառնալու, վիրավորելու հակահասարակական, հակաժողովրդավարական փաստը։

Oragir.News-ը վերահաստատում է, որ հավատարիմ է մնալու կոչմանը, հրապարակելու է հանրային կարծիքները, անխնա քննադատելու է իշխանություններին, անդրադառնալու է ազգային խնդիրներին, հանրային հետաքրքրության թեմաներին, օբյելտիվ լուսաբանելու է հանրային նշանակության միջոցառումները։ Իսկ Աննա Հակոբյանին, նրա օգնականներին ու նրանց կրթության ծարավ հետևոդներին կոչ ենք անում հանրային ատելություն չհրահրել մամուլի ազատության, լրագրողների դեմ, և ի վերջո՝ հաշտվել, որ անկախ, ժողովրդավարական Հայաստանում կան ու լինելու են ազատ մամուլ և անաչառ լրագրողներ։

Գևորգ Էմին–Տերյան
Oragir.News–ի գլխավոր խմբագիր
Ֆոտոշարք

Աննա Հակոբյանի օգնականը թիրախավորել է Oragir.News-ի լրագրողին. ահազանգ

Աննա Հակոբյանի օգնականը թիրախավորել է Oragir.News-ի լրագրողին. ահազանգ

Աննա Հակոբյանի օգնականը թիրախավորել է Oragir.News-ի լրագրողին. ահազանգ

Աննա Հակոբյանի օգնականը թիրախավորել է Oragir.News-ի լրագրողին. ահազանգ

Աննա Հակոբյանի օգնականը թիրախավորել է Oragir.News-ի լրագրողին. ահազանգ

Աննա Հակոբյանի օգնականը թիրախավորել է Oragir.News-ի լրագրողին. ահազանգ

Աննա Հակոբյանի օգնականը թիրախավորել է Oragir.News-ի լրագրողին. ահազանգԱննա Հակոբյանի օգնականը թիրախավորել է Oragir.News-ի լրագրողին. ահազանգ

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031